Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով․ Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ «Սպուտնիկ Արմենիային»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։
– Ձեր քաղաքական դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդն է գլորվում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Որո՞նք են հիմնական պատճառները:
- Պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իմ հրաժարականի դիմումի մեջ։ Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։ Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն։
- ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երեվանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։
-Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։
Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։
Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանն, ապա դա իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաների հետևանք է: Այն ժամանակ ԱԱԾ-ի հայտարարության մեջ Մարգարյանի մեղավորության մասին ոչ մի խոսք չկար, խոսքը «Երևան» հիմնադրամի մասին էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և «Երևան» հիմնադրամի ղեկավարը պատասխանատվություն կրել է: Նա փոխհատուցել է մայրաքաղաքի բյուջեին հասցված վնասը՝ վճարելով 1.8 մլրդ դրամ։
Գործող օրենսդրության համաձայն՝ քրեական վարույթը կարճվել է։ Ի դեպ, քրեական գործում խոսքը ոչ թե միջոցների յուրացման, այլ պատշաճ ընթացակարգերի խախտման մասին էր։ Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ կասկածյալ։ Ավելին ասեմ՝ եթե նույն խստությամբ ստուգենք Երևանի քաղաքապետարանի գործունեությունն այսօր, ապա վստահ եմ` շատ ավելի լուրջ խախտումներ ի հայտ կգան։
- Բայց չէ՞ որ մինչև որոշակի ժամանակ դուք խիստ ազդեցիկ անձ եք եղել իշխանության ուղղահայաց համակարգում եվ ըստ էության կարող էիք ինչ-որ բան փոխել, բայց, այնուամենայնիվ, գերադասեցիք հեռանա՞լ։
- Այո, եղել եմ և փոխել եմ։ Եվ ոչ թե «ինչ-որ բան», այլ շատ բան։ Որոշ բաների մասին գուցեև խոսեմ, բայց ոչ հիմա։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում արել եմ ամեն հնարավորը իրավական պետության կայացման՝ անվտանգության, իրավակարգի ամրապնդման և ավելի լավ ու ավելի արդար կյանքի մասին մեր քաղաքացիների իղձերի իրականացման համար:
Հիշում եք՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Բնակչության մեծամասնությունը սրընթաց փոփոխություններ էր ցանկանում, և այդ ալիքը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց։ Ի դեպ, ես նրա քաղաքական թիմից դուրս ամենաբարձր վարկանիշն ունեի, և դա նրան խիստ նյարդայնացնում էր։ ԱԱԾ-ում ես պարզապես իմ աշխատանքն էի անում և գոհ էի, որ պատիվ ունեմ ծառայելու պետությանը։
Իմ ղեկավարման մեկուկես տարիների ընթացքում ԱԱԾ-ն գերազանց արդյունքներ է արձանագրել, որոնց մասին շատ բան է ասված։ Նաև բարդ պահեր են եղել, բայց դրանց մասին առայժմ չեմ կարող խոսել։ Թեև շատերն են հիշում, թե ինչպես պետական կառավարումից ոչինչ չհասկացող Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից պահանջում էր «դևերին գտնել», «ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը» և «ֆեյքերի որս սկսել»։ Դա զվարճալի էր։ Բայց այն ժամանակ ինձ թվում էր, որ դրանք իմ ծառայության կողմնակի ազդեցություններն են, որ հանուն հայրենիքին ծառայելու կարելի է և նման բաներ հանդուրժել
-Իսկ ե՞րբ հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ։
- 2019-ի ամռանը ես վերջնական եզրակացության եկա, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։
Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․-ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին
Ես կարծում եմ, որ հեղափոխության իդեալները վերջնականապես անհետացան 2019 թ․-ի ամռանը, իսկ հետագայում մենք բոլորս տեսանք, որ Նիկոլի հայտարարած սկզբունքներն ու արժեքները ֆեյք էին և օգտագործվում էին միայն ուղեղները լվանալու համար
2019թ․-ի օգոստոսին ես արդեն հասկացա, որ համակարգը ներսից փոխելն իրատեսական չէ: Պետք է հեռանալ և փորձել դրսից աշխատել։ Ցավոք, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ կառավարությունում կամ խորհրդարանում նրա թիմը իմ «կանգ առնելու» կոչը չլսեցին ու չհասկացան։ Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր. ձախողումներ պետության կենսագործունեության բոլոր ճակատներում, ավելի քան հինգ հազար զոհված հերոսներ, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ, տնից ու ապագայից զրկված տասնյակհազարավոր մարդիկ, տնտեսական կոլապս և այլն։
Այս ամենի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ համակարգված և անընդհատ ատելության բորբոքումն է, «բոլորին բոլորի դեմ» տրամադրելը, այլ կերպ ասած ՝ քաղաքական ռասիզմը։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճան է, թե՞ նա սովորական արկածախնդիր ապաշնորհ է։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ միաժամանակ։ Քրեական բաղադրիչի մասով, վստահ եմ, դրանով անպայման կզբաղվեն իրավապահպան մարմինները։ Բայց ամենակարևորը՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի մենք պետք է հունիսի 20-ին քաղաքական գնահատական տանք «նիկոլիզմին» և մեկընդմիշտ հեռացնենք նրան մեր կյանքից։
Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո անվտանգության համակարգի վերականգնման հետ մեկտեղ մեր ուժի առաջնահերթությունը լինելու է հասարակության համախմբումը համազգային գաղափարի և համազգային նախագծերի շուրջ:
- Հայաստանը սահմանակից է նավթագազային պաշարներով հարուստ Ադրբեջանին ու Թուրքիային, որը թվաքանակով երկրորդ զինված ուժերն ունի ՆԱՏՕ-ում։ Վերջին պատերազմի պարտությունից հետո ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել անվտանգության համակարգը բուն Հայաստանի համար, էլ չենք խոսում Արցախի մասին։
- Ազգային անվտանգության համակարգը բազմաթիվ բաղադրիչներ է ներառում։ Անշուշտ, ուժեղ ու մարտունակ բանակը երկրի պաշտպանության գլխավոր գործոնն է։ Դրա բարեփոխումն ու վերազինումը մեր քաղաքական ծրագրի առանցքային մասն է։ ՀՀ ԶՈւ-ում ծառայող զինվորականի մասնագիտությունը պետք է էլիտար դառնա ընդհանուր համակարգում, իսկ այն մարդը, որ պատրաստ է տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել երկրին, ապահովված կլինի արժանավայել կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով:
Անկասկած, այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, և նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում անվտանգության համակարգը ներառում է նաև գործընկերների հետ իրավաբանորեն ամրագրված երկկողմ և բազմակողմ պայմանավորվածություններ։ Վերջին պատերազմը հաստատեց, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով Հայաստանն ունի հուսալի ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Պատերազմը նաև ցույց տվեց, որ հայ-ռուսական անվտանգության համակարգերը լիարժեք չեն աշխատում, երբ մեր պետության ղեկին ոչ պրոֆեսիոնալներ են կանգնած։ Այս ամենը պետք է վերականգնել ու առաջին հերթին զարգացնել, և դրա համար մենք ռեսուրսներ կգտնենք, իսկ մեր կադրային ներուժը մեծ է։
Առհասարակ ես կտրականապես դեմ եմ մեր հասարակության մեջ անելանելիության տրամադրություններ սերմանելուն։ Հայաստանն ու հայ հասարակությունը շատ ավելի ծանր իրավիճակներում են առաջ շարժվելու ուժ գտել իրենց մեջ։ 1915 թ․-ի Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց մենք ստեղծեցինք Առաջին հանրապետությունը։ Ի դեպ, Առաջին հանրապետության դասերը պետք է ևս մեկ անգամ լավ սովորել։
- Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնորդի դերում՝ ներքին խնդիրները լուծելու համար:
-Կարծում եմ՝ վերջին երեք տարիների ընթացքում մեզ մոտ այնքան շատ են նոր խնդիրներ առաջացել, որ ստիպված ենք լինելու համալիր լուծում տալ դրանց։ Իհարկե, որոշ ժամանակ կծախսվի կառավարության ձախողումներն ուսումնասիրելու և գործերի իրական վիճակը գնահատելու համար․ ոչ այն վիճակը, որի մասին Նիկոլը մշտապես ստում է, այլ այն, ինչ մենք ունենք իրականում։ Դա պետք է շատ արագ անել, և մենք կանենք։
Կուզեի հատուկ ընդգծել, որ մեր թիմի կադրային պահուստում, ինչպես նաև հենց ընտրական ցուցակում բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան, որոն իրենց ոլորտներում բարձր դիրքերի են հասել ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ Կարծում եմ, որ հունիսի 20-ի հաղթանակից հետո մենք պետք է համախմբենք ուժերը մյուս թիմերի հետ և, թևերը քշտելով, անհապաղ ձեռնամուխ լինենք ինստիտուտների վերակենդանացմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության վերականգնմանը։
Իհարկե, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության հարցերը մեր ժողովրդի համար առաջնային են։ Մեր տարածքում թշնամական զինված կազմավորումների, ինչպես նաև ադրբեջանական բանտերում հարյուրավոր գերիների առկայությունը հաջորդ կառավարության առջև դրված առաջնահերթ խնդիրն է։ Պետական մեքենան պետք է ամբողջ հզորությամբ աշխատի, և այդ ժամանակ կարծում եմ` այդ հարցերը կսկսեն լուծվել։ Ի վերջո, աշխարհում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան թշնամիները: Համենայնդեպս այդպես էր, նախքան երկիրը ծածկեց նիկոլիզմի մուտացված վիրուսը:
- Իսկ ի՞նչ նկատի ունեք «ներքին անվտանգություն» ասելով։
- Եթե կարճ, ապա դա միջոցառումների, մեթոդների և միջոցների համալիր է, որն ապահովում է ազգային շահերի պաշտպանությունը Հայաստանի տարածքում գտնվող օբյեկտներից բխող սպառնալիքներից։ Դա իմ մասնագիտությունն է։ Սակայն այս պահին կարևոր է նաև մեկ այլ բան։
Կարծեմ ձեր լրատվամիջոցումի լրահոսում նույնպես եղել է այն նորությունը, որ կապիտուլյանտն իր կողմնակիցներին արդեն կոչ է արել ընտրություններին հենց հաջորդ օրը հավաքվել մայրաքաղաքի հրապարակում։ Այդ հավաքի նպատակն անձամբ ինձ համար հասկանալի է և հաստատվում է տեղեկացված աղբյուրներից ստացվող որոշակի տեղեկություններով։
Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է։ Գիտակցելով, որ չնայած հսկայական վարչական ռեսուրսի ներգրավմանը, ընտրություններն իր համար տանուլ են տրված, նա փորձում է խարխլել ներքաղաքական իրավիճակը։
Ինչպես էլ իրադարձությունները զարգանան, պետք է հիշել, որ խոսքը մեր քաղաքացիների մասին է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ բախում թույլ չտանք։ Իսկ դրա համար մեզնից յուրաքանչյուրը, առանց ծուլանալու, պետք է գնա ընտրության և իր քվեարկությամբ ընդմիշտ ազատվի Փաշինյանից՝ նրան նետելով պատմության աղբանոցը։ Մենք պետք է ինքներս անենք դա, ոչ ոք մեր փոխարեն չի անի։ Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր համաքաղաքացիների մի մասը դեռևս Նիկոլի լկտի ստի ու մանիպուլյացիաների ազդեցության տակ է։ Եվ մենք փորձում ենք քարոզարշավի ընթացքում նման մարդկանց՝ մեր եղբայրներին ու քույրերին, դուրս բերել զոմբիացված վիճակից։ Գուցե դա 100 տոկոսով չհաջողվի, բայց այսօր մեր ժողովրդի ու մեր քաղաքական ուժերի համար այլ ճանապարհ չկա։
Օգտվելով առիթից՝ բոլոր իրավապահ մարմինների սպաներին կոչ եմ անում ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, պատվով կատարել օրենքներով և Սահմանադրությամբ դրված խնդիրը, եթե Փաշինյանը գործնականում փորձի բախումներ հրահրել: Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի։
- Ինչպիսի՞ն եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումները Արցախում: Ի՞նչ հեռանկարներ կան։
- Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Հակամարտությունը կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ այդ տարածքում ապրող արցախցիների համար երաշխավորված կլինի անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը։
Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները դադարեցվել են զինադադարի մասին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր է խաղացել պատերազմի դադարեցման գործում։ Սակայն հիշյալ հայտարարությունը զինադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ ընդգծել դա։ Քաղաքական կարգավորման հարցն այս պահին բաց է։
Եվ այն պետք է ներառի պատերազմ հրահրելու պատասխանատվություն` հաշվի առնելով այն իրողությունները, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ։ Եվ այդ պատճառով Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Եվ անցած երեք պատերազմներն էլ դրա ակնհայտ ապացույցն են։ Արցախը 21-րդ դարում մեր ազգային ինքնության միջնաբերդն է։
Քաղաքական կարգավորման հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների շրջանակում, Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի առաջարկած բանաձևի շրջանակներում ընթացող գործընթացների հունով։ Եվ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության մասին, ապա չպետք է խախտենք արդարության սկզբունքները։
- Վերջերս Արցախում Դուք հանդիպել եք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Դուք բազմիցս քննադատել եք Փաշինյանի եվ նրա թիմի անդամների բանավոր հարձակումները եկեղեցու դեմ։ Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ շաբաթվա ընթացքում Փաշինյանը կրկին հերթական հարձակումն է սկսել։
- Ինչպես գիտեք, «Հայրենիք» կուսակցությունը, որը ես եմ ղեկավարում, ինչպես նաև «Հանրապետական» կուսակցությունը, որի հետ մենք այս ընտրություններին միասնական դաշինքով ենք մասնակցում, պահպանողական կուսակցություններ են և հանդես են գալիս ազգային, հոգևոր, ընտանեկան արժեքների, մեր ինքնության ու մշակույթի պաշտպանության ու հանրահռչակման օգտին։
Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի համար, որի 70%-ը Հայաստանից և Արցախից դուրս է ապրում, մեր եկեղեցին մեր ինքնության մի մասն է, դա կարևորագույն ազգային ինստիտուտ է, որը համախմբում է մեր ժողովրդին։ Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, հատկապես կարևոր է ճգնաժամերի շրջանում, և հիմա, երբ ապաշնորհ և, ինչպես պարզվեց, մեր ժողովրդի համար խորթ իշխանությունն անընդհատ ձգտում է թուլացնել և ոչնչացնել բարոյականությունը, էթիկան և փոխարինել դրանք սոցիալական ցանցերում բթամիտ լայվերով։ Մենք դա թույլ չենք տա։ Մեզ համար դա պատվի հարց է։ Պատիվ ունեմ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին

Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին

Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը

Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ

Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին

Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան

Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը

Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն

Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան

Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին

Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան

Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում

Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան

Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ

Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան

Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան

Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին

Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան

Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ

ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները

Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում

Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև

«Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով

ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան

Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է

Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են

Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը

Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան

Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա

Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի

Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան

Վիզներս ծռել ու հայրենիքը թշնամուն զիջել չե´նք կարող. ՀՅԴ-ականները ԵՊՀ-ում են

Ընդհարում` ոստիկանության ու ցուցարարների միջև
-
18:11 • 20.05.22 Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին
-
14:03 • 20.05.22 Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին
-
11:18 • 20.05.22 Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը
-
21:06 • 19.05.22 Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան
-
21:07 • 18.05.22 ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
-
13:59 • 18.05.22 Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն
-
11:15 • 18.05.22 Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ
-
15:16 • 17.05.22 Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին
-
21:11 • 16.05.22 Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան
-
21:11 • 16.05.22 Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան
-
18:49 • 16.05.22 Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը
-
13:27 • 16.05.22 Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն
-
21:08 • 13.05.22 Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան
-
20:37 • 13.05.22 Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
-
19:50 • 13.05.22 Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին
-
21:05 • 12.05.22 Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան
-
14:39 • 12.05.22 Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում
-
16:50 • 11.05.22 Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան
-
12:26 • 11.05.22 Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ
-
21:07 • 10.05.22 Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան
-
15:04 • 10.05.22 Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
-
21:13 • 09.05.22 Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան
-
12:45 • 09.05.22 Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին
-
11:08 • 07.05.22 Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան
-
21:05 • 06.05.22 Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան
-
18:04 • 06.05.22 Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ
-
19:13 • 05.05.22 ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները
-
14:07 • 05.05.22 Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում
-
13:04 • 05.05.22 Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև
-
23:00 • 04.05.22 «Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով
-
21:59 • 04.05.22 ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան
-
18:33 • 04.05.22 Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է
-
17:48 • 04.05.22 Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են
-
17:24 • 04.05.22 Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը
-
21:50 • 02.05.22 Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան
-
16:28 • 29.04.22 Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա
-
14:02 • 29.04.22 Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի
-
13:45 • 29.04.22 Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան
-
13:10 • 29.04.22 Վիզներս ծռել ու հայրենիքը թշնամուն զիջել չե´նք կարող. ՀՅԴ-ականները ԵՊՀ-ում են
-
22:52 • 28.04.22 Ընդհարում` ոստիկանության ու ցուցարարների միջև
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Գիտություն/տեխնիկա 09:45 • 21/05 Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքում է հնարավոր վարակվել կապիկի ջրծաղիկով Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
-
Իրադարձային 13:34 • 21/05 Մուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասին․ aysor.am Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
-
Քաղաքականություն 15:04 • 21/05 Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ Սեյրան Օհանյան Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուի
-
Իրադարձային 13:03 • 21/05 Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառել. shamshyan.com Մայիսի 14ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67ամյա Սամվել Լևո
-
Ժամանց 11:05 • 21/05 Քարդաշյան քույրերն իտալական Պորտոֆինոյում նախապատրաստվում են շքեղ հարսանիքի (լուսանկարներ) Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմն ու Քլոյեն, երեխաների հետ մեկնել են իտալական Պորտոֆինո քաղաք, որտեղ նրանցից ավագը՝ Քորթնին, պատրաստվում է շքեղ հարսանքի ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի հետ:
-
Իրադարձային 17:24 • 21/05 Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին՝ ներկված Ուկրաինայի դրոշի գույներով (լուսանկար) Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին, որը կոչ է արել դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Ակտիվիստի վրա նկարված է եղել ուկրաինական դրոշը։ Ինչպես տեղեկացնում է New York Postը, կինը Ուկրաինա
-
Քաղաքականություն 19:53 • 21/05 Մարդկանց, ովքեր համարում են, որ հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ տեղյա՞կ եք, որ սա պետություն է․ Աբրահամյան Մարդկանց, ովքեր համարում են, որ հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ տեղյա՞կ եք, որ սա պետություն է․ Աբրահամյան
-
Իրադարձային 11:27 • 21/05 Պարոնայք գեներալներ, որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ. Վիլեն Գաբրիելյան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով մի խումբ գեներալների։ Գրա
-
Իրադարձային 10:18 • 21/05 Ռուսաստանը Կասպարովին ճանաչել է օտարերկրյա գործակալ և ներառել հատուկ ցանկում ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալ է գրանցել շախմատիստ և քաղաքական գործիչ Գարրի Կասպարովին, ինչպես նաև ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն: Նրանք ընդգրկել են օտարերկրյա գործակալի կարգավիճակով գործող անձանց ցանկում, հայտնում է գերատեսչության կայքը։
-
Մամուլի տեսություն 09:52 • 21/05 Գյումրեցի տարեցները հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել․ նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին․ փաստաբան․ «Հրապարակ» Մոտ տասն օր առաջ Գյումրի երթով հասած դիմադրության շարժման մի խումբ երիտասարդների եւ Գյումրու Երեւանյան խճուղում տարեցների միջեւ վեճ ու ծեծկռտուք տեղի ունեցավ, երիտասարդները ծ
-
Իրադարձային 15:23 • 21/05 Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխութ
-
Գիտություն/տեխնիկա 09:45 • 21/05 Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքում է հնարավոր վարակվել կապիկի ջրծաղիկով Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
-
Իրադարձային 13:34 • 21/05 Մուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասին․ aysor.am Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
-
Քաղաքականություն 15:04 • 21/05 Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ Սեյրան Օհանյան Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուի
-
Իրադարձային 13:03 • 21/05 Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառել. shamshyan.com Մայիսի 14ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67ամյա Սամվել Լևո
-
Ժամանց 11:05 • 21/05 Քարդաշյան քույրերն իտալական Պորտոֆինոյում նախապատրաստվում են շքեղ հարսանիքի (լուսանկարներ) Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմն ու Քլոյեն, երեխաների հետ մեկնել են իտալական Պորտոֆինո քաղաք, որտեղ նրանցից ավագը՝ Քորթնին, պատրաստվում է շքեղ հարսանքի ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի հետ:
-
Իրադարձային 17:24 • 21/05 Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին՝ ներկված Ուկրաինայի դրոշի գույներով (լուսանկար) Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին, որը կոչ է արել դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Ակտիվիստի վրա նկարված է եղել ուկրաինական դրոշը։ Ինչպես տեղեկացնում է New York Postը, կինը Ուկրաինա
-
Քաղաքականություն 19:53 • 21/05 Մարդկանց, ովքեր համարում են, որ հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ տեղյա՞կ եք, որ սա պետություն է․ Աբրահամյան Մարդկանց, ովքեր համարում են, որ հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ տեղյա՞կ եք, որ սա պետություն է․ Աբրահամյան
-
Իրադարձային 11:27 • 21/05 Պարոնայք գեներալներ, որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ. Վիլեն Գաբրիելյան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով մի խումբ գեներալների։ Գրա
-
Իրադարձային 10:18 • 21/05 Ռուսաստանը Կասպարովին ճանաչել է օտարերկրյա գործակալ և ներառել հատուկ ցանկում ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալ է գրանցել շախմատիստ և քաղաքական գործիչ Գարրի Կասպարովին, ինչպես նաև ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն: Նրանք ընդգրկել են օտարերկրյա գործակալի կարգավիճակով գործող անձանց ցանկում, հայտնում է գերատեսչության կայքը։
-
Մամուլի տեսություն 09:52 • 21/05 Գյումրեցի տարեցները հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել․ նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին․ փաստաբան․ «Հրապարակ» Մոտ տասն օր առաջ Գյումրի երթով հասած դիմադրության շարժման մի խումբ երիտասարդների եւ Գյումրու Երեւանյան խճուղում տարեցների միջեւ վեճ ու ծեծկռտուք տեղի ունեցավ, երիտասարդները ծ
-
Իրադարձային 15:23 • 21/05 Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխութ
-
Իրադարձային 11:59 • 21/05 ՌԴ-ն արտաքսել է ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին Նշենք, որ արտաքսելու որոշումը կայացվել էր անցյալ տարեվերջին՝ Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից։ Դատարանը Աղաևին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու համար և տուգանել 5000 ռուբլու չափով՝ Ռուսաստանի տարածքից բռնի արտաքսմամբ։
-
Գիտություն/տեխնիկա 09:45 • 21/05 Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքում է հնարավոր վարակվել կապիկի ջրծաղիկով Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
-
Իրադարձային 14:03 • 15/05 Առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի այս երկրի հետ տեղի ունեցածն ամբողջական չէր լինի․ Մարիա Զախարովա ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել ու անդրադարձել Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակին։ «Համաձայնեք, առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի, այս երկրի հե
-
Գիտություն/տեխնիկա 16:41 • 18/05 Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել անօդաչուները Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
Իրադարձային 16:15 • 20/05 14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել. ո՞ւմն է այդ գումարը․ «Հետք» Կարծում ենք՝ բանկն իր հաճախորդների հետ որոշ կոնսուլտացիաներ է արել և խորհուրդ տվել լրագրողների այդ թեմայով հաղորդակցվելու, ճիշտ պատասխաններ տալու վերաբերյալ։
-
Մշակույթ 15:19 • 15/05 Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում․ The Guardian Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը․ գրում է The Guardianը։ «
-
Իրադարձային 19:11 • 16/05 Ոչ սթափ վիճակում գտնվող կին վարորդը, իմանալով, որ զրկվելու է վարորդական իրավունքից, հարձակվել է պարեկների վրա, հայհոյել ու մաստակը թքել նրանց վրա․ shamshyan.com Մայիսի 14ին՝ ժամը 0500ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4րդ գումարտակի 2րդ վաշտի պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan մանկիշի ավտոմեքենան և վա
-
Իրադարձային 12:08 • 19/05 Արմավիրում հայրը ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս ենթարվել է վթարի․ Shamshyan.com (լուսանկարներ) Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում»,-գրում է կայքը։
-
Իրադարձային 14:50 • 16/05 Երևանում բռնության են ենթարկել շտապօգնության բժշկին ու վարորդին, նրանք հոսպիտալացվել են Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Եվ բժ
Իրավունք
-
13:17 • 21.05.22 Խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը
Տնտեսություն
-
15:45 • 20.05.22 Ռուսաստանը ոչ մեկին անվճար գազ չի մատակարարի. Պեսկով
Սպորտ
-
08:08 • 18.05.22 Ռոմայի երկրպագուն ակումբի խանութից մարզաշապիկ է գողացել