Թրամփի դուստրը և նրա մեծահարուստ փեսացուն «ճոխ ու հեքիաթային հարսանիք են պլանավորում»․ Page Six (լուսանկարներ)

21:32 • 22.06.21

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դստերը՝ Թիֆանի Թրամփին և նրա փեսացուին՝ Մայքլ Բուլոսին, իրենց «շքեղ» հարսանեկան արարողության պլանավորման լուրերի ֆոնին օրերս նկատել են Մայամի Բիչի ռեստորաններից մեկում ընկերների հետ ճաշելիս, գրում է Page Six-ը։

Պորտալի աղբյուրների խոսքով՝ զույգը պլանավորում է 2 հարսանեկան արարողություն։

«Թիֆանիի փեսացուն հարուստ ընտանիքից է, ինքը՝ նույնպես, ուստի երկուսն էլ շքեղ հարսանիք են ցանկանում։ Նրանք մեծ և հեքիաթային հարսանիք են պլանավորում»,- ասել է աղբյուրներից մեկը՝ նշելով, որ զույգը նախատեսում է 2-րդ հարսանեկան արարողությունն անցկացնել այն դեպքում, եթե կորոնավիրուսի պատճառով փեսացուի բոլորը ընկերները և մտերիմները չկարողանան ԱՄՆ ժամանել։

Մայքլ Բուլոսը, որը սերում է լիբանանյան և ֆրանսիական ընտանիքից, մեծացել է Նիգերիայում։ Զույգը նշանադրվել է հունվարին։

Tiffany Trump, Michael Boulos lunch in Miami BeachTiffany Trump, Michael Boulos lunch in Miami BeachTiffany Trump, Michael Boulos lunch in Miami BeachTIffany Trump out to lunch in Miami.