«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը». Սերժ Սարգսյանը դրվագներ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքից, նախքան Փաշինյանի իշխանության գալը
2018 թվականին ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, իսկ Հայաստանի նոր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք էլ դարձել են պատերազմում պարտության պատճառներից մեկը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով բանակցային գործընթացի զարգացումները, նախքան դրանց փակուղի մտնելը:
Վերջինս խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն էր իրենց ստիպել իշխանության գլխին մնալ 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետից հետո: Նախագահը կողմ չի արտահայտվում Արցախի միտումնավոր հանձնման տեսությանը, սակայն կարծում է, որ տեղի ունեցածը կոպիտ սխալների և հիմարության հետևանք է:
«Մենք չենք պնդում, որ մարտական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ո'չ: Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության հարցում մասամբ մեղավոր է Փաշինյանը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ դա մեկնաբանելով նոր իշխանությունների՝ արտաքին քաղաքականության հարցում թույլ տված կոպիտ սխալներով:
«Նրանց թվում էր, որ մարտական գործողություններ չեն լինելու, քանի որ իրենք ժողովրդավար են, քանի որ իրենք ունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենք լեգիտիմ են և այլն: Ո՞վ կարող է հարձակվել երկրի վրա, որտեղ ծայրահեղ ժողովրդավարություն է, իսկ մյուս երկրում՝ հարձակվող երկրում, ինչպես Փաշինյանն էր ասում, բռնապետություն է: Դա պարզապես մանկական մտածողություն է, սակայն դա իրենց չէր անհանգստացնում»,- մեկնաբանել է Սարգսյանը նոր իշխանությունների տրամաբանությունը:
Նախագահը մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն պատերազմի հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր:
«Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա և ոչ թե հաստատված շրջանակների ներքո:
«Դուք պատկերացնում ե՞ք այդ մարդկանց մակարդակը: Ի՞նչ է նշանակում «ելենելով արդարության սկբունքից»: Այն ինչ արդարացի է մեզ համար, անարդար է ադրբեջանցիների համար, և ընդհակառակը»,- նշել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ դրան հաջորդել է ևս մեկ կոպիտ սխալ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության տեսքով:
Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու Փաշինյանի պահանջին՝ Սարգսյանը նշել է, որ միջազգային միջնորդները նույնիսկ չեն քննարկի այդ հարցը:
«Որքան տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առաջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները 5 հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին սկզբունքների և ձևաչափի համար: Ակնհայտ էր, որ Ղարաբաղը չէր կարող լիարժեք բանակցային կողմ դառնալ: Ասելով «լիարժեք» նկատի ունեմ իր դրոշով, իր նախագահով և այլն»,- նշում է երրորդ նախագահը:
Նա հերքել է այն պնդումը, որ Հայաստանը զբաղված էր բանակցություններ ընթացքի ձգձգմամբ: «Մենք կառուցողական բանակցություններ էինք վարում: Ոչ մի պարագայում ինձանից չէիք կարող լսել խոսք այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները (7 շրջանը՝ խմբ.): 2001 թվականին ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հնարավոր է արդյո՞ք առավել բաց արտահայտվել: Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը, որպեսզի մեզ նման փորձանք չպատեր»,- մեկնաբանել է նախկին նախագահը:
Նա պնդում է, որ իրեն գրեթե հաջողվել էր, և 2018 թվականին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:
Սարգսյանը նկարագրել է հետևյալ գործընթացը. «հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման և խաղաղապահների տեղակայման դիմաց»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտայատման միջոցով:
«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ալիևը համաձայն էր դրան, Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Որպես դրա հաստատում նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքը, երբ 2016 թվականին վերջինս հայտարարել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և 2020 թվականին, երբ արդեն պատերազմից հետո հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր) և Քելբաջար (Քարվաճառ) շրջանները նախատեսվում էր թողնել հայկական տիրապետության տակ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

ՌԴ-ն կմնա Արցախում, հայերով, թե առանց, խաղաղապահների փոխարեն բազա դառնալով․ Կարեն Քոչարյան

Փաշինյանի խոսնակն ուղիղ եթերում «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց

Նորակառույց հարմարավետ բնակարաններ՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Զովեր Էկո Ռեզիդենս թաղամասում

Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան

Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր

Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր

ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան

Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
21:19 • 29.09.23 ՌԴ-ն կմնա Արցախում, հայերով, թե առանց, խաղաղապահների փոխարեն բազա դառնալով․ Կարեն Քոչարյան
-
16:22 • 29.09.23 Փաշինյանի խոսնակն ուղիղ եթերում «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց
-
12:40 • 29.09.23 Նորակառույց հարմարավետ բնակարաններ՝ էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Զովեր Էկո Ռեզիդենս թաղամասում
-
13:40 • 28.09.23 Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ
-
11:21 • 28.09.23 Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան
-
16:51 • 27.09.23 Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան
-
13:42 • 27.09.23 Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր
-
13:33 • 27.09.23 Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր
-
13:30 • 27.09.23 ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»
-
15:41 • 25.09.23 Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
-
13:43 • 25.09.23 Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը
-
12:00 • 24.09.23 Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:55 • 30/09 Իմ և Ռուբենի պապան ասում էր՝ ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով` ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում:
-
Իրադարձային 11:38 • 01/10 Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են. Ադրբեջանի գլխավոր դատախազ Արայիկ և Ջալալ Հարությունյանները և ավելի քան 300 հայ «անջատականներ», որոնք «հանցագործություններ» են կատարել Ղարաբաղում, միջազգային հետախուզման մեջ են այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարե
-
Իրադարձային 14:41 • 30/09 Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ: Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:
-
Իրադարձային 15:55 • 30/09 Իմ և Ռուբենի պապան ասում էր՝ ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով` ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում:
-
Իրադարձային 14:41 • 30/09 Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ: Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:
-
Իրադարձային 13:15 • 30/09 Երևանի քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ, քաղաքում մնացած արցախցիների տեղափոխումը կիրականացվի մասնավոր ավտոբուսներով Նախօրեին Երևանի քաղաքապետարանի 20 ավտոբուսով Ստեփանակերտից Գորիս է տեղափոխվել 700 արցախցի, քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Այս մասին Tertamի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյ
-
Իրադարձային 21:07 • 29/09 Հույս ունեմ՝ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին Մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Իլհամ Ալիևին, որը ներկայացնում ենք ստերև․ «Բաց նամակ Իլհամ Ալիևին Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք որպես մանկական վիրաբ
-
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։
-
Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։
-
Իրադարձային 16:38 • 28/09 Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ պնդելով, թե Արցախի ներկայացուցիչներն են Բաքվին այս մասին խնդրել։ Ադրբեջանի թվային զ
-
Իրադարձային 22:20 • 29/09 Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը․ Լուսինե Բադալյան․ Factor.am Նրա խոսքով՝ հեռուստաալիքներն անջատելն իրականում մեծ փրկություն չի լինելու, քանի որ ներկայում կա նաև համացանցը։ Բացի այդ, ըստ Բադալյանի, ռուսական քարոզչությունը տարբեր խողողվակներով է տարվում՝ ներառյալ երկրի ներսում գործող գործակալների միջոցով։
-
Իրադարձային 17:06 • 29/09 Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որին արցախյան կողմը ներկայացրել են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռ
Իրավունք
-
10:38 • 29.09.23 Փաշինյանին սպառնացող Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է
Սպորտ
-
22:20 • 28.09.23 Մխիթարյանը մերժել է սաուդյան ակումբի առաջարկը․ աղբյուր
-
09:47 • 28.09.23 Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել
Իրադարձային
-
11:58 • 01.10.23 Ես արդեն Երևանում եմ. Արտակ Բեգլարյան
-
11:53 • 01.10.23 ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ (տեսանյութ)
Մշակույթ
-
12:35 • 19.09.23 Իգոր Նիկոլաևը սրտի վիրահատություն է տարել
Ժամանց
-
11:31 • 19.09.23 Մեսսին նշել է իր սիրելի ուտեստները