Տավուշում մենք անկլավներ չունենք, այդ հարցը լուծված է․ Հովիկ Աղազարյան

17:13 • 30.06.21

Ես վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու, ՍԴ դիմելու որևէ նախադրյալ չկա։ Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը այն խորությամբ, որ կար, կարծում եմ, լուծեցինք։ Այս մասին ԱԺ-ում Tert․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Քաղաքացին մեզ 5 տարի ժամանակ չի տվել, այլ ավելի քիչ ժամանակ՝ 1 կամ 2 տարի։ Եթե մենք չարդարացնենք այդ սպասելիքները, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Այս իրականության մեջ  դժվար է այնպիսի քաղաքականություն վարել, որ հանրության մեծամասնությունը գոհ լինի։ Բայց վստահ եմ, որ մենք այդ սպասելիքները կիրականցնենք»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ հրամանատարների կողմից զինվորներին ուղղորդելուն՝ Աղազարյանը նշեց, որ դա սարսափելի հանցագործություն է․ «Եթե նման ուղղորդում է եղել, ես դա համարում եմ սարսափելի հանցագործություն,եթե նույնիսկ դա արել են իմ թիմակիցները»։

Խոսելով ստորագրվելիք փաստաթղթի և իշխանական պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ադրբեջանական անկլավների մասին, Աղազարյանը ասաց, որ Տավուշում մենք անկլավներ չունենք և այդ հարցը շատ վաղուց լուծված է։

Տավուշում մենք անկլավներ չունենք, այդ հարցը լուծված է․ Հովիկ Աղազարյան