«Ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք. ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք այդ գլխացավանքից, այդքան լավ»․ Հոխիկյանը պատմում է Փաշինյանի հետ զրույցից
Ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք, քանի՞ անգամ ես գնացել Ղարաբաղ: Այս մասին այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը պատմեց 2019թ-ին Գավառում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի և Փաշինյանի դիրքորոշումների մասին:
Հոխիկյանը նշեց, որ Փաշինյանը դեռ շարունակելու է պաշտոնավարել, սակայն ըստ նրա, այս իշխանությունը չի կարող մեկ կամ մեկուկես տարի մնալ, բայց նույն ժամանակ այս իշխանությունը կկատարի իր սև գործը և որոշ պայմանավորվածություններ ձեռք կբերի Ադրբեջանի հետ և ըստ նրա՝ որոշ տարածքներ նորից կտա Ադրբեջանին:
Լրագրողը նշեց, որ այստեղ շատ կարևոր է, որ ընդդիմությունը թույլ չտա, որ այս ամենն իրագործվի սահմանադրական ճանապարհով և բոյկոտի ցանկացած որոշում, որն այս իշխանությունը կկայացնի. «Մարդկանց ամեն կերպ պետք է հասկացնենք, որ սա քաղաքական խաղ չէ, սա պետության լինել-չլինելու հարց է»:
Ասելով, որ Արցախի շրջանները, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնումը իշխանությունը նախօրոք էր պլանավորել՝ Հոխիկյանը շեշտեց՝ ինքը փաստեր ունի: «2019 թվականին ես, որպես մոդերատոր, հրավիրված էի «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումին: Ինձ հետ էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ընդմիջման ժամանակ եկան ԱԱԾ-ից և ասացին, որ պարոն վարչապետն ուզում է քեզ հետ զրուցել: Ես մոտավորապես գիտեի, թե ինչ զրույց պետք է լիներ, որովհետև 2006 թվականից սկսած, մեղմ ասած, իրար շատ էինք «սիրում»: Պարբերաբար վիճել ենք, փոխադարձ վիրավորանք. նա սիրում էր ինձ ասել «անուղեղ հայրենասեր», ես էլ նրան ասում էի՝ դու էլ անհայրենիք տականք ես: Երկուսս էլ լրագրող էինք, այսինքն, նույն հարթության վրա էինք:
Իսկ ինչու՞ էի ես նրան ասում «անհայրենիք տականք» կամ ինչո՞ւ էր ինքը ինձ՝ «անուղեղ հայրենասեր», որովհետև մի քննարկման ժամանակ, 2006 թվականի հոկտեմբերին, Ադրբեջանից և Թուրքիայից այստեղ լրագրողներ էին եկել: Ադրբեջանից այստեղ էր եկել Էլմիր Միրզոևը, Ավազ Հասանովը, Թուրքիայից՝ Նուրսուն Էրելը: Եվ այդ քննարկման ժամանակ, երբ մենք գնացինք գաղափարական բախումների, ես նշում էի, որ ոչ մի դեպքում Արցախից մեկ սանտիմետր մենք չենք տա: Սրանք ասում էին՝ դե մենք հզոր ենք և այլն, ես ասում էի՝ խնդրեմ, հզոր եք, պատերազմ սկսեք: Ավազ Հասանովը խոստովանեց, ասաց՝ գիտե՞ս, ոչ մի ադրբեջանցի չի գա ձեր Ղարաբաղի համար կռվելու, եթե չունենա վստահություն, որ հաղթելու է: Այդ պահին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բայց դուք ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ»,-պատմեց Հոխիկյանը:
Հոխիկյանը պատմեց, որ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է, թե՝ քո գլուխը որ ցավում է, դու գլուխդ կտրում ե՞ս: «Փաշինյանն ասաց՝ յանիմ ի՞նչ ես ասում, որ: Պատասխանեցի՝ յանիմ էն եմ ասում, որ մարդու գլուխը երբ որ ցավում է, գլխացավի դեղ է խմում և գլխացավը անցկացնում: Հիմա եթե Արցախյան հակամարտությունը մեզ համար գլխացավանք է, ոչ թե գլխից պետք է ազատվել, այլ՝ հակամարտությունից: Իսկ ի՞նչ պետք է անել. հզորացնել բանակը, հզորանալ միջազգային դիվանագիտության մեջ, մենք ունեինք վատ դիվանագիտություն, հզորացնեինք դիվանագիտությունը, այսինքն՝ գլխացավից ազատվել: Նա ինձ ասաց՝ դու անուղեղ հայրենասեր ես, դու ոչինչ չես հասկանում, և այլն, և այլն, հետո ասաց՝ ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք, քանի՞ անգամ ես գնացել Ղարաբաղ, ասում եմ՝ մեկ անգամ, իրականում 2006 թվականն էր, այդ ժամանակ 21 տարեկան էի, ամոթ էր, որ մեկ անգամ էի եղել, բայց մեկ անգամ էի եղել»,- զրույցը մանրամասնեց լրագրողը:
Փաշինյանն այս պատասխանեն արձագանքել է, թե՝ ա՛յ, տեսնո՞ւմ ես, մեկ անգամ ես եղել, ի՞նչ ես անում, ոչ մշակում ես Արցախը, ոչ էս ես անում, ոչ էն ես անում. «Ասաց՝ որ Արցախը տանք, մենք Ադրբեջանով դուրս կգանք դեպի Միջին Ասիա, Նախիջևանով դուրս կգանք դեպի Իրան, Թուրքիայով սահմանը կբացվի, և դուրս կգանք դեպի Եվրոպա և այլն»:
Հոխիկյանը նշեց, թե Փաշինյանը վերջերս հերքում էր, որ նման խոսակցություն է եղել: «Իհարկե, վերջերս ասում էր՝ էդպիսի բան չի եղել, ես չեմ հիշում և այլն, բայց դա սովորություն է. ինչը, որ իրեն ձեռնտու չէ, ասում է՝ դա ես չեմ հիշում: Իր գրքում էլ է ինքը ասում, որ մեզ համար գլխացավանք է, բայց ինձ ասել է կենդանի խոսակցությամբ: Դե, հետագայում մենք էլի բազմիցս շփվել ենք իրար հետ, վիճել ենք և այլն»:
Արդեն 2019 թվականի «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ հանդիպան մասին Հոխիկյանը պատմեց, որ նորից հանդիպել է Փաշինյանին: «Դեմ դիմաց, ինքը, կանգնած ֆուրշետի սեղանի շուրջ, աղում էր: Ի դեպ, մի ձեռքին Գավառի փախլավա, մյուս ձեռքին՝ վետչինա, ու երկուսը միաժամանակ ուտում էր: Մոտեցանք, ինձ առաջին հարցը, որ տվեց, այն էր, թե Հոխիկյա՛ն, դու էլի նույն հայրենասե՞րն ես, ասացի՝ հա՛, պարոն վարչապետ, էն անուղեղն եմ, որ ասում էիք, իսկ Ձեր մոտ բան փոխվե՞լ է: Ինքը հասկացավ, թե ես ինչ եմ ասում, բայց կողքից ոչ-ոք չէր հասկանում, թե ինչ եմ ասում: Ասաց՝ հա, էն որ ասում էի՞ր, չէ՛, ինձ մոտ էլ բան չի փոխվել: Ասացի՝ շատ ափսոսում եմ, որ էդպես է, ասաց՝ ոչինչ:
Հետո Լապշինին հարց տվեց, ասաց՝ Ադրբեջանում քեզ շատ տանջեցի՞ն: Լապշինը պատասխանեց՝ դե, հա, 9 ամիս պահեցին, սպանության փորձ բանտում և այլն, Փաշինյանն ասաց՝ լավ են արել, ես էլ լինեի՝ էդպես կանեի, քեզ ո՞վ էր ասում առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության գնայիր իրենց տարածք: Լապշինն ասաց՝ Նիկո՛լ, բայց ես Ադրբեջան չեմ գնացել, ես գնացել եմ Արցախ, ասաց՝ հա, միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»:
Այս խոսակցությանը միջապտել է Հոխիկյանն ու ասել՝ պարո՛ն վարչապետ, ի՞նչ եք խոսում, որին Փաշինյանն արձագանքել է՝ Հոխիկյան, դու սուս մնա, դու հայրենասեր ես, որից հետո Լապշինին ասել է՝ «իմ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իմ անունից քեզ բան կասի, լավ կլինի, որ ուշադիր լինես և անես այն, ինչ ինքը կասի». «Լապշինը և Վլադիմիր Կարապետյանն առանձնացան մեկ մետր հեռավորության վրա սկսեցին խոսել: Մնացել ենք մենք և, եթե չեմ սխալվում, Սուրեն Պապիկյանն էր և այլք»:
Այն ժամանակ, երբ Փաշինյանն ու Հոխիկյանը միայնակ էին մնացել, վերջինս հարցրել է՝ «պարո՛ն վարչապետ, արբանյակն ի՞նչ եղավ».
«Արբանյակի մասին, որ պատկերացում կազմեք, ասեմ, որ 2012 թվականին մենք սկսեցինք արբանյակի ծրագիրը, կապի նախարարությունում ստեղծվեց առանձին վարչություն՝ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, և ՀՀ-ն 2012-2017 թթ. մի շարք միջազգային պայմանագրեր ստորագրվեցին, արբանյակի ծրագրիրը կազմվեց ամբողջությամբ, 4 պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ-ի և Կանադայի հետ ստորագրվեցին պայմանագրեր դետալների և այլնի մասին: Արբանյակի գինն արժենալու էր մոտ 170 մլն դոլար: Այն 4 հիմնական ֆունկցիա էր կատարելու.
1. գեոլոկացիոն գործառույթներ - վերևից մոտավորապես 500.000 քառակուսի կմ տարածք հսկողության տակ էր լինելու,
2. անվտանգության ապահովման գործառույթներ - կապի անվտանգություն, այժմ ՀՀ ինտերնետ կապ մտնում է Իրանից և Վրաստանից, և ցանկացած տատիկ կարող է բահով կտրել ինտերնետի կաբելը և մենք չենք ունենա կապ աշխարհի հետ: Այդ արբանյակը մեզ տալու էր սահմանափակ թողունակությամբ անվտանգ ինտերնետ, և ոչ-ոք չէր կարողանա վերահսկել մեր ինտերնետային կապը: Թեկուզ և հատուկ ծառայությունների համար, կամ աշխարհին ինֆորմացիա տալ-ստանալու համար դա կլիներ սեփական ինտերնետ,
3. հետախուզական խնդիրներ - արբանյակն օրական նկարելու էր մոտ 6 մլն լուսանկար՝ 500.000 քառակուսի կմ տարածքում, և դրանով մենք նաև կարողանալու էինք հետախուզական ծառայություններով հանդերձ ներևում որոշակի խնդիրներ լուծել,
4. հեռուստատեսային կապի (թվային հեռուստատեսություն) ապահովում:
170 մլն դոլար ծախսելով՝ ՀՀ-ն 10 տարի հետո ստանալու էր 600 մլն դոլարի շահույթ: Այսինքն՝ և՛ ծախսն էր հանելու, և՛ փող էր աշխատելու: Եվ, իհարկե, ինչ էր անելու ԱԹՍ-ների հետ կապված: 35.000 մետր բարձրության վրա էր լինելու գեոլոկացիոն արբանյակը, իսկ սովորական «Բայրաքթարը», օրինակ, 7900 մետր բարձրության վրա է: Այն ժամանակ դեռ «Բայրաքթարներ» չկային, բայց էն ԱԹՍ-ները, որոնք կային, գոնե մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ի զորու չէին ռադարներով բռնել: Արբանյակը վերևից տեսնելու էր, կոորդինատները տալու էր մեր հակաօդային պաշտպանությանը, և մեր ՀՕՊ-ը ներքևից խփելու էր: Մենք մինչ 2017 թվական հասանք նրան, որ ՀՀ-ն կնքեց այդ պայմանագրերը, ձեռք բերեց գեոստացիոնար դիրք տիեզերքում, ՀՀ-ն միացավ միջազգային տիեզերական պայմանագրին, և մնացել էր ընդամենը, որպեսզի արբանյակի պատվերը տրվեր: Պատվերը տրվեց ֆրանսիական «Եվտելսադ» և ռուսական «Ռոսկոսմոս» ընկերություններին: Ամեն մեկը որոշակի դետալներ էր արտադրելու և միասին հավաքելու էին: Եվ 2018 թվականի վերջին արբանյակը պետք է դուրս գար տիեզերք: Այն կոչվելու էր «Արմսթադ»»,-պարզաբանեց մեդափորձագետը:
Մեդիափորձագետը հիշեցրեց, որ այս ամենից հետո տեղի ունեցավ 2018 թվականի հեղափոխությունը.
«Ես այլևս իշխանությունների հետ կապ չունեի: 2019 թվականի մայիսի 11-ին, այդ օրը, երբ «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումից հետո Փաշինյանի հետ հանդիպեցի, հարցրեցի՝ պարո՛ն վարչապետ, ի՞նչ եղավ արբանյակը, ասում է՝ ի՞նչ արբանյակ, ասում եմ՝ էն արբանյակը, ասում է՝ հ՜, էն խաղալիքը՞, ես էդ ծրագիրը «cancel» եմ արել: Ասում եմ՝ ոնց, պատասխանում է՝ էդպես: Մեզ պե՞տք է 170 մլն դոլար ծախսել, «cancel» եմ արել, չկա՛ էդպիսի բան, դա խաղալիք է»:
Հոխիկյանը շեշտեց, որ արբանյակի բոլոր հնարավորությունները ներկայացրել է Փաշինյանին, սակայն վերջինս պատասխանել՝ հետո ի՞նչ: «Ասում եմ՝ հետո էն, որ դուք ինձնից լավ գիտեք, որ վաղը պատերազմ ենք ունենալու, ասում է՝ հա, հետո՞, ասում եմ՝ այդ պատերազմում մեզ արբանյակ է պետք գալու, ասում է՝ իսկ ո՞վ ասաց, մեզ պետք չի լինելու այդ արբանյակը»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 20:44 • 20.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 20/09 Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։
-
Քաղաքականություն 10:18 • 20/09 Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
-
Մամուլի տեսություն 08:20 • 20/09 Նաիրի համայնքի ղեկավարը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված է 7 բնակավայր՝ Արագյուղը, Բուժականը, Զովունին, Զորավանը, Սարալանջը, Պռոշյանը եւ Քասախը։ 7 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999-ից Եղվարդի համայնքապետն է եղել, և այժմ էլ շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։
-
Քաղաքականություն 11:55 • 20/09 Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան Սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին հանդիպելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նայելու ենք իրար աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, հուսալքության և անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը:
-
Քաղաքականություն 10:50 • 20/09 Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին «Նա բացարձակապես դրա կարիքը չունի: Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում պահել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել», - ասել է պատգամավորը։
-
Իրադարձային 11:14 • 20/09 Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։
-
Քաղաքականություն 10:18 • 20/09 Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
-
Քաղաքականություն 11:55 • 20/09 Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան Սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին հանդիպելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նայելու ենք իրար աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, հուսալքության և անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը:
-
Մամուլի տեսություն 08:20 • 20/09 Նաիրի համայնքի ղեկավարը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված է 7 բնակավայր՝ Արագյուղը, Բուժականը, Զովունին, Զորավանը, Սարալանջը, Պռոշյանը եւ Քասախը։ 7 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999-ից Եղվարդի համայնքապետն է եղել, և այժմ էլ շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։
-
Քաղաքականություն 10:50 • 20/09 Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին «Նա բացարձակապես դրա կարիքը չունի: Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում պահել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել», - ասել է պատգամավորը։
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Իրադարձային 20:57 • 17/09 Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։
-
Ժամանց 15:22 • 15/09 25 մլն դոլար. Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը (լուսանկարներ) Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmzcomըԱռանձնատունն ունի 7 ննջասեն
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 11:34 • 18/09 Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ Ադրբեջանի բանտերում. BBC-ի անդրադարձը Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում, և ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP կլիմայական համաժողովի հետ:
-
Իրադարձային 11:14 • 20/09 Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։
-
Քաղաքականություն 20:32 • 17/09 Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:
Մամուլի տեսություն
-
08:36 • 20.09.24 Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
20:34 • 20.09.24 Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ Լավրով
Իրավունք
-
21:21 • 20.09.24 Ձերբակալվել է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը
Ժամանց
-
11:14 • 17.09.24 Ձերբակալվել է ռեփեր Փաֆ Դեդին
-
14:29 • 16.09.24 Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ)