Մոդել Թոնի Գարնն առաջին անգամ մայրացել է (լուսանկար)
Դերասան Ալեքս Պետիֆերն ու նրա կինը՝ գերմանացի մոդել Թոնի Գարնը, առաջին անգամ ծնող են դարձել: Հուլիսի 19-ին 29-ամյա Թոնին հրապարակել է գեղեցիկ լուսանկար, որում գրկել է նորածին դստերը:
«Իմ կյանքի առավել կախարդական փորձի շնորհիվ, Լուկա Մալայկան հայտնվեց մեր աշխարհում: Նա միանգամից և ընդմիշտ նվաճեց մեր սրտերը»,-գրել է գերմանացի գեղեցկուհին:
Զույգն ամուսնացել է անցյալ տարվա հոկտեմբերին Համբուրգում` մոդելի հայրենի քաղաքում: Մարտին Թոնին մասնակցել է Vogue Germany-ի ֆոտոսեսիային և պատմել հղիության մասին. «Հղի լինելու ամենալավ բանը ամեն առավոտ արթնանալն ու իմանալն է, որ հղի եմ: Սա ամենահիանալի, ուրախ զգացողությունն է: Ես անմիջապես շոշափում եմ որովայնս և այնքան ուրախ եմ զգալ, որ իմ երեխան իմ մեջ է»:
Նախկինում աստղը հանդիպում էր Լեոնարդո դի Կապրիոյի հետ:
View this post on Instagram










