ԱՄՆ-ում զույգի հարսանեկան առաջին պարի ժամանակ հարսնացուի ծունկը դուրս է ընկել․ նա հայտնվել է հիվանդանոցում (լուսանկարներ)

12:53 • 23.07.21

ԱՄՆ-ում զույգի հարսանեկան առաջին պարի ժամանակ հարսնացուի ծունկը դուրս է ընկել, վերջինս հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է Mirror-ը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով անցյալ տարի իրենց հարսանիքի օրը տեղափոխելուց հետո զույգը շքեղ հարսանեկան արարողություն է կազմակերպել այս ամառ, սակայն այն «չի անցել ըստ պլանավորածի»։

Երբ ամերիկացի զույգը՝ Փոլ Ռիխտերը և Ջուլի Բենը, հարսանիքի հյուրերի ներկայությամբ սկսել են պարել որպես ամուսիններ իրենց առաջին պարը, հարսնացուն հանկարծ ճիչ է արձակել և ցավից կուչ եկել։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա ծունկը դուրս է ընկել և նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց։

Նշվում է, որ 34-ամյա Բենը հիվանդանոցից դուրս է գրվել երեկոյան և վերադարձել է հյուրերի մոտ, որոնք հարսնացուին դիմավորել են ծափահարություններով։

Couple's first dance is interrupted by bride's injuryJulie and Paul are capture dancing before the injuryJulie is rushed at the emergency room wearing her wedding dressViral TikTok shows moment bride dislocates her knee during first dance |  indy100