ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   22:35 • 28.07.21 Գեղարքունիքում վիրավորված զինծառայողները հաստատել են՝ իրենք կանխում են ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցները ՀՀ գյուղերի ուղղությամբ և կատարում են բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ. ՄԻՊ Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները
-
Քաղաքականություն   20:50 • 28.07.21 Հիմա լայն համախմբման ժամանակն է. 600 հզր-ից ավելի ընտրողները սկսում են հասկանալ, որ կոպիտ սխալ են արել՝ ձայն տալով Նիկոլին և որ վարչապետի պաշտոնում նրա մնալը նոր աղետների պատճառ է լինելու. Նազարյան Թուրքերը չեն հանդարտվում, չեն բավարարվում ձեռք բերածով։ Նիկոլը շարունակում է կառավարել միանձնյա, իսկ հանրությունն էլ տեղյակ չէ, թե նա որ երկրին ինչ է խոստացել։
-
Քաղաքականություն   20:35 • 28.07.21 Անթույլատրելի է ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը. ՀՀԿ ԳՄ Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։
-
Քաղաքականություն   20:16 • 28.07.21 Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը Աշխատանքից ազատվել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։
-
Քաղաքականություն   20:06 • 28.07.21 Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը Չորեքշաբթի Ժնևում կայացած ռազմավարական կայունության հարցերով խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են անվտանգության ներկա սպառնալիքները, ինչպես նաև միջուկային զենքի վերահսկման հեռանկարները:
-
Իրադարձային   19:46 • 28.07.21 Ժամը 18։00-ի դրությամբ Գեղարքունիքի հատվածում իրադրությունը կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՊՆ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։
-
Իրադարձային   19:34 • 28.07.21 Ուկրաինան ու ԱՄՆ-ն ռազմական համաձայնագիր կստորագրեն Հուլիսի 28-ին կայացած նիստում Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Միացյալ Նահանգների հետ ռազմատեխնիկական ծրագրերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը և լիազորել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին ստորագրել այն:
-
Իրադարձային   18:47 • 28.07.21 Շենթոփը հերքել է Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ ինքը չի խոսել համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև բանակցությունների մասին, դեռևս անցկացվում են միայն երկու երկրների համատեղ զորավարժություններ:
-
Իրադարձային   18:23 • 28.07.21 Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
-
Կորոնավիրուս   18:19 • 28.07.21 Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ համավարակի 4-րդ ալիքը տարածվել է երկրի բոլոր շրջանների վրա Կորոնավիրուսային համավարակի 4-րդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի բոլոր շրջանների վրա: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
-
Քաղաքականություն   17:38 • 28.07.21 Թշնամու սանձարձակ վարքագիծը և ՀՀ իշխանությունների անգործությունը ապացուցում են՝ընտրությունները չեն կարողացել լուծել ՀՀ-ի առաջնային անվտանգային խնդիրները.«Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման
-
Իրադարձային   17:23 • 28.07.21 ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
-
Քաղաքականություն   17:02 • 28.07.21 Պեսկովը մեկնաբանել է Բայդենի` Պուտինի «մեծ խնդրի» մասին հայտարարությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը բացի միջուկային զենքից և նավթագազային ոլորտից, այլ բան չունի, ըստ էության սխալ են. ակնհայտ է, որ Սպիտակ տունը սխալ գիտելիքներ ունի ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ:
-
Իրադարձային   16:51 • 28.07.21 Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ. ՔԿ Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել
-
Իրադարձային   16:47 • 28.07.21 Աֆղանստանի 18 միլիոն բնակիչ ապրում է հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում. ՄԱԿ Ներկայում շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: