Ավելի քան 17 մլն դոլար. Շակիրային չվճարված հարկերի պատճառով ազատազրկում է սպառնում

13:51 • 29.07.21

Բարսելոնայի դատախազությունը կոլումբացի երգչուհի և պարուհի Շակիրային մեղադրում է հարկային հանցագործությունների համար, հաղորդում է Euro Weekly News թերթը՝ նշելով, որ երգչուհուն ազատազրկում է սպառնում։

Ինչպես դատարանում պնդում է մեղադրող կողմը, Շակիրան 2012, 2013 և 2014 թվականներին Իսպանիայում հարկեր չի վճարել։

Երգչուհին, իր հերթին նշում է, որ այդ ժամանակ ապրել է Բահամյան կղզիներում և Իսպանիա ժամանակ առ ժամանակ է այցելել։

Նշվում է, որ հիշյալ մեղադրանքների համար երգչուհու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է արդեն երեք տարի, և այժմ նա կարող է 17,2 մլն դոլարի հարկ չվճարելու համար կանգնել իսպանական դատարանի առաջ և ազատազրկման դատապարտվել։