Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները․ Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց. այն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա
2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։
Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն աշխատանքային վերջին օրը հապճեպ փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում, որոնց իմաստը պաշտոնյաներին ուղղված հայհոյանքի քրեականացումն ու դրա համար նախատեսված անբնական տուգանքների սահմանումն է:
Այն է՝
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 137.1-ին հոդված.
«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը
1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:
Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի արդեն նոր ձևավորվող ղեկավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում խորհրդարանում լրագրողների աշխատանքն էականորեն սահմանափակելու ուղղությամբ։
Առանձին վերցրած այս նախաձեռնություններն իրականում տեղավորվում են իշխանությունների որդեգրած ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ հակաժողովրդավարական գործելաոճի տրամաբանության շրջանակներում, որը, ի դեպ, իրականացվում է տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ջատագով երկրների ու կազմակերպությունների լուռ հովանու ներքո։ Իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը հակասում է ինչպես Հայաստանի Սահմանադրությանը, այնպես էլ՝ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների համընդհանուր նորմերին ու դրանց պաշտպանությանն ուղղված բազմաթիվ կոնվենցիաներին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577 (2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:
Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`
- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,
- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,
- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:
Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:
Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):
Իր հերթին՝ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ընդունել խնդրո առարկա հիմնախնդրի իրավական կարգավորման և շահերի ու իրավունքների ողջամիտ հավասարակշռման վերաբերյալ: Մասնավորապես, ԵԽ
Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականում ճանաչվում է ուղղման կամ պատասխան ներկայացնելու իրավունքը` հաշվի առնելով, որ ոչ ճիշտ տեղեկատվությունը կարող է, օրինակ, վնաս հասցնել անմեղության կանխավարկածին:
ԵԽ Նախարարների կոմիտեն, մի կողմից՝ հաշվի է առել, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, մյուս կողմից` նկատի է ունեցել, որ այդ ազատության իրականացումը ներառում է պարտականություն և պատասխանատվություն, մասնավորապես` կապված այլ անձանց իրավունքների կամ բարի համբավի հետ:
Ուստի ԵԽ Նախարարների կոմիտեն գտնում է, որ ցանկալի է ապահովել անհատին պաշտպանության համապատասխան միջոցներով.
- ընդդեմ նրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող հրապարակման,
- ընդդեմ նրա մասնավոր կյանքին միջամտող կամ նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավն արատավորող տեղեկատվության` ներառյալ փաստերը և կարծիքները, անկախ այն հանգամանքից` այդպիսի տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել տպագիր մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության կամ պարբերական բնույթ ունեցող զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Բացի դրանից, ԵԽ Նախարարների կոմիտեի` «Մամուլի առնչությամբ անհատի պատասխանի իրավունքի մասին» դեռևս 1974թ. հուլիսի 2-ին ընդունված թիվ (74) 26 բանաձևով անդամ պետություններին առաջարկվել է, որ անձի` մամուլի հետ կապված կարգավիճակը պետք է նվազագույնը համապատասխանի հետևյալ սկզբունքներին.
- անձի վերաբերյալ զանգվածային լրատվության որևէ միջոցում հրապարակված տեղեկատվության առնչությամբ համապատասխան անհատը պետք է ունենա իր հետ կապված ոչ ճշմարիտ փաստերի ուղղման արդյունավետ հնարավորություն, առանց անհարկի ձգձգումների, որոնց ուղղման հարցում նա ունի իրավաչափ շահ, և այսպիսի ուղղումները պետք է հնարավորության դեպքում կատարվեն նույն միջոցով,
- անհատը պետք է ունենա արդյունավետ պաշտպանության իրավունք` իր հետ կապված այն փաստերի և կարծիքների դեմ, որոնք.
ա) միջամտություն են նրա մասնավոր կյանքին, բացառությամբ, երբ դա արդարացված է գերակա հանրային շահով, երբ անձը հստակորեն կամ լռելյայն համաձայնել է հրապարակմանը, կամ երբ հրապարակումը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկայի պայմաններում և չի հակասում օրենքին,
բ) արատավորվել է նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը, եթե տեղեկատվությունը չի հրապարակվել տվյալ անձի հստակորեն արտահայտված կամ լռելյայն համաձայնությամբ կամ արդարացված չէ գերակա հանրային շահով և հանդիսանում է արդար քննադատություն` հիմնված ճշմարիտ փաստերի վրա:
Իրենց հերթին, Եվրախորհրդի տարբեր կառույցներ բազմիցս են շեշտել քննության առարկա խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը: Այդ դատարանը «վիրավորանքին» և «զրպարտությանն» առնչվող գործերով հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, մասնավորապես, «զրպարտության» մասին օրենքների որոշակիության, «զրպարտության» համար պատասխանատվության համաչափության, փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունից ազատելու հիմքերի կամ «ողջամիտ հրապարակման» պաշտպանության հայեցակարգային մոտեցման, կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու վերաբերյալ:
Քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ հիշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի (այդ թվում նաև` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2011թ. հուլիսի 11-29-ին Ժնևում ընդունված թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունը, «ARTICLE 19» կազմակերպության կողմից մշակված մոտեցումները և այլն) վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, համաձայն եվրոպական իրավական ներկա զարգացումների`
- մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում,
- մամուլի միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,
- այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար,
- այդ փոխհատուցումը չպետք է շփոթել պատճառած գույքային վնասի հետ,
- այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք, հակառակ դեպքում կիմաստազրկվի զրպարտություն երևույթի ապաքրեականացումը,
- զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը պետք է կրի միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,
- պետք է ապահովվի ու երաշխավորվի «ողջամիտ հրապարակման» պաշտպանությունը,
- հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի:
Հատկապես խոսքի ու արտահայտվելու ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների շտապողականությունն ու նախանձախնդրությունը ողջամիտ կասկած է հարուցում, որ այդ քայլերն ունեն պրեվենտիվ նշանակություն և ուղղված են առաջիկայում հանրային հնչեղություն ունեցող այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց համար իշխանությանը պետք է սահմանափակել քաղաքացիների տեղեկացվածությունն ու խուսափել հնարավոր հասարակական ընդվզումից։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է մարդու
հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները՝ կոչ անելով այդ արժեքների պաշտպանության հանձնառություն ունեցող միջազգային կազմակերպություններին՝ համարժեքորեն արձագանքել Հայաստանում կատարվող հակադեմոկրատական գործընթացներին՝ գործուն քայլեր ձեռնարկելով դրանք կանխելու ուղղությամբ։
Իշխանությունների նման գործունեությունը թույլ տալով՝ մոտ ժամանակներս կարող ենք ականատեսը լինել մի իրականության, երբ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա:
Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև կոչ է անում Խորհրդարանին՝ զերծ մնալ նման ժողովրդավարության սկզբունքներին հակասող, ընդդիմացող նախագիծն օրենք դարձնելուց: 21-րդ դարում նման օրենքի ընդունումը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջացնում, այլև ծիծաղելի են մեր օրերում նման գործընթացները: Աշխարհի դեռ ոչ մի առաջադեմ երկրի չի հաջողվել այսպիսի օրենքներով պայքարել արատավոր երևույթների դեմ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ասում ենք՝ ռուս խաղաղապահներին փոխարինենք, բայց ումո՞վ, եթե ԵՄ խաղաղապահներով, ապա մենք տեսել ենք, որ նրանք առաջին կրակոցից փախչում են․ Վարդան Խաչատրյան

Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան

Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիայի» աշխատակից

Թող մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն,նահանջողը չենք․մուրացկանություն չենք անում, այլ առևտուր․աշխատակից

Ինչքան անհասկացող կա, բերեցին լցրեցին կառավարության մեջ․ «Մալաթիայի» աշխատակից

Կապիտանը գումարի և հեռախոսի դիմաց տեղեկություններ է հայտնել գործակալներին․ ԱԱԾ

Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան

Վերածննդի պատմություն․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսը

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը

Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան

Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր

Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր

Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր

Եռաբլուրն` այսօր

Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան

Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան

Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք

Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր

Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան

4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար

Տան եղած մրգերն ու բանջարեղենը երեխային են բաժին հասնում․ երիտասարդ ընտանիքը՝ բլոկադայի օրերին

Ամեն ինչ շատ պարզ է, ականատեսները ցուցմունք են տվել․ Քյարամյանը՝ զորամասի հրդեհի մասին

Թող պարեկներին տրվող փողով զորամաս սարքեն, որ զինվորները բաց երկնքի տակ չքնեն․ զոհվածի ծնող

Մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել ճանապարհի նորոգման համար, բայց քանդվել է․ Փաշինյան

Բաքվի պլանը հետևյալն է․բացել Լաչինի միջանցքը, կրկին փակել` մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը․ Փաշինյան

Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի․ Երվանդ Թարվերդյան

Ստեփանակերտում բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են, կաթը քիչ է, մսամթերք չի ներկրվում

Կիսված ընտանիքները միավորվում են,Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

Չգիտենք երեխաներին ինչպես բացատրենք՝ ինչու է մանկապարտեզը փակ․Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր

«Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»՝ սա հաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակությանը. Արամ Աբրահամյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ոստիկանության կարմիր գիծն օրենքն է, այս պայքարում մեր հակառակորդը քրեական մտածելակերպն է․ Փաշինյան

Մայրուղով երթևեկողները հին ասֆալտից նոր ասֆալտ անցնելիս պարտադիր պետք է ծուլ լինեն․ Փաշինյան

Տունը կորցրած արցախցի բազմաբազավակ ընտանիքի խնդիրները շրջափակման հետևանքով բազմապատկվել են

Մեծացել է Արցախի բնակչության շրջանում հիվանդացության դեպքերի աճի հավանականությունը

Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր սիրասունները. Փաշինյան

Մոտ ապագայում Լաչինի միջանցքը կբացվի, բայց այնտեղ կլինի ադրբեջանական ներկայություն․ Սուրեն Սուրենյանց

Իմ հայրենիքը չեմ լքի, երբեք․ Շուշիից տեղահանված ընտանիքի առօրյան Ստեփանակերտում՝ շրջափակման օրերին
-
21:57 • 01.02.23 Ասում ենք՝ ռուս խաղաղապահներին փոխարինենք, բայց ումո՞վ, եթե ԵՄ խաղաղապահներով, ապա մենք տեսել ենք, որ նրանք առաջին կրակոցից փախչում են․ Վարդան Խաչատրյան
-
20:53 • 01.02.23 Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան
-
12:54 • 01.02.23 Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիայի» աշխատակից
-
12:53 • 01.02.23 Թող մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն,նահանջողը չենք․մուրացկանություն չենք անում, այլ առևտուր․աշխատակից
-
12:53 • 01.02.23 Ինչքան անհասկացող կա, բերեցին լցրեցին կառավարության մեջ․ «Մալաթիայի» աշխատակից
-
13:01 • 31.01.23 Կապիտանը գումարի և հեռախոսի դիմաց տեղեկություններ է հայտնել գործակալներին․ ԱԱԾ
-
20:50 • 30.01.23 Բանակը քանդողներն ասում են բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան
-
18:03 • 30.01.23 Վերածննդի պատմություն․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսը
-
12:35 • 30.01.23 ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը
-
16:36 • 28.01.23 Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով. Փաշինյան
-
16:08 • 28.01.23 Խիստ կարգապահություն է պետք բանակում, զինվել ու ուժեղանալ է պետք. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, մնացել է մինչև առավոտ, զոհվել` բայրաքթարից. զոհված զինծառայողի մայր
-
16:07 • 28.01.23 Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է. զոհված զինծառայողի մայր
-
16:02 • 28.01.23 Եռաբլուրն` այսօր
-
15:57 • 28.01.23 Ուրիշ խաղաղապահներ էլ են պետք, ռուս խաղաղապահների ի վնաս մեզ են գործում. Սասուն Միքայելյան
-
15:56 • 28.01.23 Ես չեմ ճանաչում որևէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան
-
15:55 • 28.01.23 Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք
-
13:10 • 28.01.23 Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր
-
11:18 • 28.01.23 Բանակի կազմավորման 31֊րդ տարեդարձի առթիվ պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր
-
20:50 • 27.01.23 Բանակը վերածում են ֆիդայական ջոկատների, նման քաոս անգամ 92 թվականին չի եղել. Կարեն Վրթանեսյան
-
14:41 • 27.01.23 4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար
-
14:15 • 27.01.23 Տան եղած մրգերն ու բանջարեղենը երեխային են բաժին հասնում․ երիտասարդ ընտանիքը՝ բլոկադայի օրերին
-
12:49 • 26.01.23 Ամեն ինչ շատ պարզ է, ականատեսները ցուցմունք են տվել․ Քյարամյանը՝ զորամասի հրդեհի մասին
-
12:31 • 26.01.23 Թող պարեկներին տրվող փողով զորամաս սարքեն, որ զինվորները բաց երկնքի տակ չքնեն․ զոհվածի ծնող
-
12:27 • 26.01.23 Մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել ճանապարհի նորոգման համար, բայց քանդվել է․ Փաշինյան
-
11:34 • 26.01.23 Բաքվի պլանը հետևյալն է․բացել Լաչինի միջանցքը, կրկին փակել` մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը․ Փաշինյան
-
21:07 • 25.01.23 Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի․ Երվանդ Թարվերդյան
-
14:34 • 25.01.23 Ստեփանակերտում բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են, կաթը քիչ է, մսամթերք չի ներկրվում
-
14:30 • 25.01.23 Կիսված ընտանիքները միավորվում են,Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան
-
14:30 • 25.01.23 Չգիտենք երեխաներին ինչպես բացատրենք՝ ինչու է մանկապարտեզը փակ․Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն
-
10:49 • 25.01.23 ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր
-
20:53 • 23.01.23 «Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»՝ սա հաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակությանը. Արամ Աբրահամյան
-
20:32 • 23.01.23 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
-
16:56 • 21.01.23 Ոստիկանության կարմիր գիծն օրենքն է, այս պայքարում մեր հակառակորդը քրեական մտածելակերպն է․ Փաշինյան
-
16:37 • 21.01.23 Մայրուղով երթևեկողները հին ասֆալտից նոր ասֆալտ անցնելիս պարտադիր պետք է ծուլ լինեն․ Փաշինյան
-
13:43 • 21.01.23 Տունը կորցրած արցախցի բազմաբազավակ ընտանիքի խնդիրները շրջափակման հետևանքով բազմապատկվել են
-
13:42 • 21.01.23 Մեծացել է Արցախի բնակչության շրջանում հիվանդացության դեպքերի աճի հավանականությունը
-
13:42 • 21.01.23 Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր սիրասունները. Փաշինյան
-
20:49 • 20.01.23 Մոտ ապագայում Լաչինի միջանցքը կբացվի, բայց այնտեղ կլինի ադրբեջանական ներկայություն․ Սուրեն Սուրենյանց
-
12:04 • 20.01.23 Իմ հայրենիքը չեմ լքի, երբեք․ Շուշիից տեղահանված ընտանիքի առօրյան Ստեփանակերտում՝ շրջափակման օրերին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:15 • 01/02 Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ մի
-
Ժամանց 11:13 • 01/02 Ինդոնեզացի մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ) Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։
-
Իրադարձային 18:29 • 01/02 Հայաստանը դեմ է ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ:
-
Իրադարձային 15:33 • 01/02 Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան Գիտեք, որ վերջերս երկու ցավալի դեպք ունեցանք՝ Սուրմալուի և Ազատ գյուղի դեպքերը, այդ երկու դեպքերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք ստանդարտների համապատասխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառն
-
Իրադարձային 13:31 • 01/02 Հրդեհված զորամասի ինժեներական ծառայության սպայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա է ավտոբենզինով վառել վառարանը Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան ԵՀի նկատմամբ հարուցել հ
-
Քաղաքականություն 12:49 • 01/02 Հուսով եմ, որ ապագայում, երբ սկսենք իրականացնել «Տրանս-Կովկաս» նախագիծը, մեզ կմիանա նաև Հայաստանը. Չավուշօղլու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կներգրավվի «ՏրանսԿովկաս» նախագծում, հաղորդում է Anadoluն։Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են
-
Իրադարձային 16:46 • 01/02 Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային, մարդկային մեծ կորուստներից բացի մսխվեց նաև հաղթանակը. մտավորականներն ու հասարակական գործիչները բաց նամակ են հղել Արցախի նախագահին Մտավորականներն ու հասարակական գործիչները բաց նամակ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Պարոն Հարությունյան Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղ
-
Իրադարձային 13:18 • 01/02 Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բանակում վաղուց են սկսվել բարեփոխումները և թվարկեց դրանցից մի քանիսը։ «Այսօր մենք կադրային
-
Քաղաքականություն 14:00 • 01/02 Ալիևը բողոքել է Իրանի իշխանությունների պահվածքից Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանում «ահաբեկչության» (չակերտները՝ Tert.am) օրվանից բավականին ժամանակ է անցել, Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը լուրջ միջոցներ չեն ձեռնարկել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
Իրադարձային 16:06 • 01/02 Ադրբեջանի կողմից հայկական կողմին հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է Ադրբեջանի կողմից հայկական կողմին հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է Տեղեկությունը Tertamին հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Նա նշեց, որ նույնականացման ա
-
Իրադարձային 13:12 • 01/02 ԵՄ-ն ցանկանում է թվայնացնել շենգենյան այցագրի տրամադրման գործընթացը Եվրամիությունը ցանկանում է պարզեցնել շենգենյան այցագրերի ստացման գործընթացը և մինչև 2026 թվականը ներդնել զբոսաշրջիկների համար փաստաթղթերի ներկայացման թվային ձևաչափ։ Այս մասին հայտնում է Schengen Visa Info պաշտոնական պորտալը։
-
Իրադարձային 15:15 • 01/02 Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ մի
-
Ժամանց 11:13 • 01/02 Ինդոնեզացի մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ) Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։
-
Իրադարձային 18:29 • 01/02 Հայաստանը դեմ է ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ:
-
Իրադարձային 15:33 • 01/02 Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան Գիտեք, որ վերջերս երկու ցավալի դեպք ունեցանք՝ Սուրմալուի և Ազատ գյուղի դեպքերը, այդ երկու դեպքերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք ստանդարտների համապատասխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառն
-
Իրադարձային 13:31 • 01/02 Հրդեհված զորամասի ինժեներական ծառայության սպայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա է ավտոբենզինով վառել վառարանը Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան ԵՀի նկատմամբ հարուցել հ
-
Քաղաքականություն 12:49 • 01/02 Հուսով եմ, որ ապագայում, երբ սկսենք իրականացնել «Տրանս-Կովկաս» նախագիծը, մեզ կմիանա նաև Հայաստանը. Չավուշօղլու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կներգրավվի «ՏրանսԿովկաս» նախագծում, հաղորդում է Anadoluն։Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են
-
Իրադարձային 16:46 • 01/02 Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային, մարդկային մեծ կորուստներից բացի մսխվեց նաև հաղթանակը. մտավորականներն ու հասարակական գործիչները բաց նամակ են հղել Արցախի նախագահին Մտավորականներն ու հասարակական գործիչները բաց նամակ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Պարոն Հարությունյան Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղ
-
Իրադարձային 13:18 • 01/02 Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բանակում վաղուց են սկսվել բարեփոխումները և թվարկեց դրանցից մի քանիսը։ «Այսօր մենք կադրային
-
Քաղաքականություն 14:00 • 01/02 Ալիևը բողոքել է Իրանի իշխանությունների պահվածքից Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանում «ահաբեկչության» (չակերտները՝ Tert.am) օրվանից բավականին ժամանակ է անցել, Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը լուրջ միջոցներ չեն ձեռնարկել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
Իրադարձային 16:06 • 01/02 Ադրբեջանի կողմից հայկական կողմին հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է Ադրբեջանի կողմից հայկական կողմին հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է Տեղեկությունը Tertamին հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Նա նշեց, որ նույնականացման ա
-
Իրադարձային 13:12 • 01/02 ԵՄ-ն ցանկանում է թվայնացնել շենգենյան այցագրի տրամադրման գործընթացը Եվրամիությունը ցանկանում է պարզեցնել շենգենյան այցագրերի ստացման գործընթացը և մինչև 2026 թվականը ներդնել զբոսաշրջիկների համար փաստաթղթերի ներկայացման թվային ձևաչափ։ Այս մասին հայտնում է Schengen Visa Info պաշտոնական պորտալը։
-
Իրադարձային 15:15 • 01/02 Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ մի
-
Իրադարձային 10:45 • 29/01 Իրանի ՊՆ-ն տեղեկացրել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սպահանում պաշտպանական համալիրի ուղղությամբ անօդաչու սարքերի միջոցով իրականացված հարձակումները հետ է մղել։ Իրանական Press TVն տեղեկացնում է, որ երեկ ուշ եր
-
Իրադարձային 17:25 • 27/01 Կրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը մեկնաբանել է ներկայում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինծառայող, սակայն նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Հայկ Գասպարյանին պարգևատրելը, գրում է gazeta.ru-ն:
-
Իրադարձային 09:49 • 27/01 Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ։
-
Իրադարձային 23:56 • 30/01 Հիմա գիտենք, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել։ «Մենք դ
-
Ժամանց 11:13 • 01/02 Ինդոնեզացի մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ) Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։
-
Իրադարձային 21:30 • 29/01 Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել պատրիարքարանի խաչակիր ու ՀՀ դրոշները․ կան տնային կանալքի ենթարկված և տուժած հայեր (տեսանյութ) Երիտասրադները դուրս են եկել մեքենայից, և քաղաքակիրթ հարցրել, թե ինչո՞ւ են հարվածում մեքենային, և նաև նշել, որ իրենք հարգում են հրեաներին, սակայն դրան ի պատասխան հրեաներից մեկը հայտնել է․ «Դուք այստեղ թաղմաս չունեք։ Սա մեր երկիրն է, գնացեք մեր երկրից»։
-
Քաղաքականություն 13:36 • 31/01 Ու՞մ վարկանիշն է ամենաբարձրը Լաչինի միջանցի բացման հարցում, ո՞ր երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման համար․ «GALLUP»-ի հետազոտության արդյունքները Հաջորդ հարցը վերաբերում էր մի շարք երկրների արձագանքը ստեղծված իրավիճանին, Ֆրանսիայի ջանքերը միանշանակ դրական է պատասխանել հարցվածների 41․6%-ը, Իրանը՝ 25․4%, ԱՄՆ՝ 15․5%, ԵՄ՝ 12․7%, ՌԴ՝ 8․5%, ՀԱՊԿ՝ 6․4%, Թուրքիա՝ 0․5%։
-
Իրադարձային 14:18 • 27/01 Պեսկովն ասել է, թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական հակամարտության արագ ավարտի հնարավորության մասին, այնքան էլ հեռու չէ իրականությունից. բավական է, որ Սպիտակ տունը հանձնարարականներ տա Կիևին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Տնտեսություն
-
16:57 • 01.02.23 Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը
-
12:16 • 31.01.23 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Սպորտ
-
11:38 • 01.02.23 Լեբրոնը NBA-ի նոր ռեկորդ է գրանցել
-
10:08 • 01.02.23 Իտալիայի գավաթ. Ինտերը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Մշակույթ
-
16:58 • 30.01.23 Եգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանը
-
10:15 • 30.01.23 Կյանքից հեռացել է Ուենսդեյ Ադամսի դերակատար Լիզա Լորինգը
Գիտություն/տեխնիկա
-
14:31 • 27.01.23 ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթին «արջի դեմք» է ֆիքսել (լուսանկար)
-
16:06 • 26.01.23 Mr. Tweet. Իլոն Մասկը Twitter-ում փոխել է անունը
Ժամանց
-
16:29 • 31.01.23 Իգոր Նիկոլաևը ինֆարկտ է ստացել․ նա վերակենդանացման բաժանմունքում է