ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը Հովհաննես Հովհաննիսյանն է
13:38 • 05.08.21
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացնում է, որ Երևանի պետական համալսարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին։ Նա «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է:
Placeholder









