ՌԴ-ն բարձր է գնահատում Թուրքիայի դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ. ԱԳՆ

11:30 • 05.08.21

Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ և լուրջ ներուժ է տեսնում Թուրքիայի հետ համագործակցության զարգացման համար:

Ինչպես նշում է vz.ru-ն, այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական վարչության տնօրեն Յուրի Փիլիպսոնը:

«Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս-թուրքական գործընկերության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Ռազմատեխնիկական համագործակցությունը բացառություն չէ: Համատեղ նախագծերի իրականացումը, առաջին հերթին 2019-ին Անկարա C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի առաջին գնդի առաքումը, ցույց է տալիս մեր երկրների վճռականությունն այս ոլորտում համագործակցությունը համակողմանի ամրապնդելու համար: Մենք դրա համար լուրջ ներուժ ենք տեսնում», - ասել է Փիլիպսոնը: 

Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում թուրք գործընկերների դիրքորոշումը, որոնք գործում են պաշտպանական կարողությունների ապահովման ազգային խնդիրներին համապատասխան՝ չնայած արտաքին բաց ճնշումներին: 

Պատասխանելով Անկարայի կողմից C-400 երկրորդ գնդի գնման ժամկետների մասին հարցին՝ Փիլիպսոնը բացատրել է, որ «համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ»: