Կոնֆերենցիաների լիգա. Բիչախչյանը մասնակցեց Ժիլինայի հաղթանակին

22:26 • 05.08.21

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց ղազախական «Տոբոլին»:

Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 78-րդ րոպեին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: