Ոսկեպարի հատվածում ռուս զինվորականներն ուղեկալներ և տնակներ են տեղադրել (տեսանյութ)

18:17 • 05.08.21

Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում (Տավուշի մարզ) ռուս զինվորականներն ուղեկալ և տնակներ են տեղադրել։

Բաղանիս գյուղի բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը լուսանկարել է դրանցից մեկը։ 

Նշենք, որ ժամեր առաջ համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ երևում է, որ գյուղում ռուսական դրոշ է տեղադրված։ Tert.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանի հետ, ով ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ և ուղղորդեց բոլոր հարցերով դիմել Պաշտպանության նախարարություն։

Tert.am–ի զանգերին ՊՆ-ից չպատասխանեցին։ 

Նշենք նաև, որ Hetq.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ռուս զինվորականները գյուղում ուղեկալներ են տեղադրել։

 

 

Ոսկեպարի հատվածում ռուս զինվորականներն ուղեկալներ և տնակներ են տեղադրել (տեսանյութ)