«Իրավունք». ՊԵԿ-ում Ռուստամ Բադասյանի պատվին քեֆ են կազմակերպել

09:35 • 06.08.21

Ավելի վաղ տեղեկացանք, որ Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված են Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու եւ Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը:

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊԵԿ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իմանալով այս մասին, մեծ քեֆ-ուրախություն են կազմակերպել: Թե իրականում ինչն է ՊԵԿ աշխատակիցների հրճվանքի եւ ուրախության պատճառը, առնվազն անհասկանալի է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։