Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են պայմանական ահաբեկիչներին ուզբեկա-աֆղանական սահմանին

13:18 • 06.08.21

Ռուսաստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները աֆղանական սահմանին անցկացվող զորավարժությունների ընթացքում իրականացրել են պայմանական ահաբեկիչների կողմից վերցված բնակավայրի ազատագրման համատեղ գործողություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը:

«Գործնական գործողությունների ընթացքում «Թերմեզ» զինափորձարանում հատուկ նշանակության ուժերը մշակել են բնակավայրի շրջափակման հարցեր, պայմանական ահաբեկիչների խմբերի հետապնդում, որոնք դուրս են թռել շրջափակման շրջանից, նրանց ոչնչացում և ուղղորդել օդուժի հարվածները: Զրահատեխնիկայից օգտագործվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Մի-35 հարվածային ուղղաթիռներ և հաստիքային հրաձգային զենք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Ուզբեկստանի համատեղ վարժանքներն անցկացվում են «Թերեզ» զինափորձարանում՝ հարևան Աֆղանստանում իրադրության ապակայունացման ֆոնին: Նրանց նպատակը հնարավոր սպառնալիքներիg դիմագրավելու վարժվածությունն Է և Կենտրոնասիական տարածաշրջանում անվտանգության ապահովման ու կայունության պահպանման գործնական գործողությունները: Վարժանքներին մասնակցում է ՌԴ-ի և Ուզբեկստանի զինված ուժերի 1,5 հազար զինծառայող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: