Անօդաչուն տեսագրել է՝ ինչպես է շնաձուկն ամեն օր «ուղեկցում» լողորդներին Սիդնեյի լողափերից մեկում
BBC News-ը տեսանյութ է ներկայացրել, որում երևում է, թե ինչպես է «ընկերասեր» շնաձուկն «ուղեկցում» լողորդներին Սիդնեյի Բոնդի բիչ լողափում:
Ինչպես նշվում է, համացանցում հայտնի բլոգեր Ջեյսոն Իգլդենն ամեն օր գալիս է լողափ և անօդաչուների միջոցով օդային տարածքից պատկերում լողափնյա առօրյան: Ջեյսոնը հայտնի է շնաձկների վարքի մասին իր տեսանյութերով և ուսումնասիրություններով:
Նրա խոսքով՝ իր նկարահանումներն օգնում են վերացնել վախը մարդկանց շրջանում: Ինչպես նա նշում է, շնաձկները, սովորաբար, ուղեկցում են լողորդներին և ալեվարողներին և չեն հարձակվում:
Սիդնեյում մարդկանց վրա շնաձկների հարձակումներ չեն գրանցվել 1963 թվականից ի վեր, սակայն Ավստրալիայում վերջին տասնամյակում շնաձկան հարձակման հետևանքով 24 մարդ է մահացել:










