«Հանուն սիրո կրել է կեղծամ, կրծկալ և դիմահարդարում». աֆրիկացին ձերբակալվել է ընկերուհու փոխարեն կնոջ կերպարանքով ավարտական քննությունը հանձնելու փորձի համար

17:17 • 09.08.21

Սենեգալի 22-ամյա բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա փորձել է ընկերուհու փոխարեն հանձնել ավարտական քննությունն ու չբռնվելու համար կերպարանափոխվել է կնոջ, գրում է Oddity Central-ը:

Հատկանշական է, որ երիտասարդին հաջողվել է երեք օր շարունակ հիմարացնել քննական հանձնաժողովին. նա կրել է կեղծամ, դեմքը ծածկող շարֆ, ականջօղեր, զգեստ, կրծկալ ու անգամ դիմահարդարված է եղել, որպեսզի նմանվի 19-ամյա ընկերուհուն:

Սակայն երբ սիրահարների ծրագիրն արդեն մոտ է եղել ավարտին, դասախոսներից մեկն ինչ-որ տարօրինակ բան է նկատել: Արդյունքում ոստիկանություն է կանչվել. երիտասարդը խոստովանել է , որ խարդախության է գնացել միայն հանուն սիրո:

«Ես գործել եմ սիրուց դրդված, քանի որ ընկերուհիս լուրջ դժվարություններ ուներ անգլերեն լեզվին տիրապետելու հարցում», - ասել է ուսանողը: Այժմ տղային և ընկերուհուն մեղադրանք է առաջադրվել: