Մինչև արդյունքներ չունենանք, մենք ոչ մի բանից գոհ չենք լինի․ անհետ կորածի ծնողները հանդիպեցին ԱԱԾ տնօրենի հետ (տեսանյութ)
Մինչև արդյունքներ չունենանք, մենք ոչ մի բանից գոհ չենք լինի, իսկ արդյունքները մեզ համար մեր բոլոր երեխաներին գտնելն է։ Այս մասին լրագրողների հտ զրույցում ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո ասաց անհետ կորածների ծնողներից մեկը՝ ներկայացնելով հանդիպման արդյունքները։
Նշենք, որ անհետ կորածների ծնողները ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ կապված որոնողական աշխատանքներ իրականացնելու հարցերի հետ։
Ծնողները նշեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման համար։ «Մենք այսօր մեր աշխատանքները պետք է կատարենք, հետո կապ ենք հաստատելու ու մեր բոլոր փաստերով գալիս ենք հանդիպման»,–ասաց նա և նշեց, որ մի փոքր հույս հանդիպումը ներշնչել է, բայց կարևորը արդյունքներ լինելն է։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցելուն, ապա նա ասաց․«Ես պաշպանության նախարարության հետ վաղուց արդեն որևէ համագործակցություն չունեմ, քանի որ ոչինչ չեն արել, այն, ինչ պետք անեին՝ չեն արել։ Մեր երեխաներին ուղարկել ենք, նրանք հավաքագրել են մեր երեխաներին, տարել են, իրենք պատասխանատվություն են կրում մեզնից տանելու և մեզ վերադարձնելու համար։ Ես հասկանում եմ, որ պատերազմ է եղել և բնական էր, զոհեր էլ էինք ունենալու, բայց նրանք պետք է գոնե մեզ ասեն նրանց ճակատագրերը, մենք չգիտենք՝ մեր երեխաներից ովքեր են զոհվել, ովքեր են ողջ»,–ասաց նա։










