Լարված իրավիճակ և քաշքշուկ ոստիկանների և բնակիչների միջև Երևանում․ ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները դեմ են նորակառույցին (տեսանյութ)
Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսվել է բարձրահարկի շինարարություն։ Բնակիչները համոզված են, որ այն ապօրինի է։ Այստեղ նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն, որն ունենալու է ստորգետնյա կայանատեղի։
Այսօր տարածքում քաշքշուկ է եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջև։ Տեսանյութն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ 2 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:










