Երևանում բախվել են լուսաձայնային ազդանշանը միացրած, հիվանդ տեղափոխող շտապօգնության Nissan-ն ու Mercedes-ը. Nissan-ը կողաշրջվել է, 8 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

21:53 • 30.08.21

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

2 վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության,  երկուսն էլ եղել են սթափ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների  ինքնությունը:

 Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները՝  1 մարտական հաշվարով:

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

 

Երևանում բախվել են լուսաձայնային ազդանշանը միացրած, հիվանդ տեղափոխող շտապօգնության Nissan-ն ու Mercedes-ը. Nissan-ը կողաշրջվել է, 8 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com