Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ (տեսանյութ)

11:48 • 31.08.21

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմադիր խմբակցություններին հնգօրյա ժամկետում նոր թեկնածություն ներկայացնել: