Մեծ Բրիտանիայում տասնյակ կանայք ամուսնացել են ծառերի հետ, որպեսզի թույլ չտան դրանց հատումը (լուսանկարներ)

21:35 • 07.09.21

Բրիտանական Բրիսթոլում 70 կին ամուսնացել է տասնյակ ծառերի հետ՝ այդպիսով փորձելով փրկել դրանք հատումից, ինչը նախատեսված է տեղում շինարարական աշխատանքների ծրագրով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, արտառոց միջոցառումը տեղի է ունեցել Բրիսթոլի այգիներից մեկում, որտեղ նախատեսված է 150 բնակարանով շենքի կառուցում, ինչն էլ ենթադրում է բազմաթիվ ծառերի հատում:

Աղբյուրը մանրամասնում է, որ կանայք, ընդհանուր առմամբ, ամուսնացել են 74 ծառի հետ: Նրանք կրել են հարսանեկան կամ պարզապես տոնական զգեստներ՝ հայտարարելով, որ «ծառերն իրենց կյանքի զուգընկերներն են»:

«Ծառի հետ ամուսնանալը բացարձակ արտոնություն է: Դա պարզապես սենտիմենտալ ժեստ չէ, այն չափազանց նշանակալից և խորհրդանշական է: Բրիստոլին ավելի շատ հասուն ծառեր են պետք, քան շքեղ մասնավոր բնակարանները»,-ասել է մասնակիցներից մեկը:

A group of 70 women have married dozens of trees in Spike Island, Bristol in a desperate bid to block plans that would see them chopped down for a prospective £55million building siteThose 'marrying' the 74 trees wore bridal dresses from a range of cultures after being inspired by the 1970s Chipko Movement - after a group of women from the Mandal village in the Himalayas threw their arms around trees to protect forests from being destroyed