Այսօր Նորիլսկում վարժանքների ժամանակ ՌԴ ԱԻ նախարարի հետ հայտնի կինոռեժիսոր է զոհվել

15:59 • 08.09.21

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը զոհվել է՝ Նորիլսկում միջգերատեսչական վարժանքների ժամանակ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին, գրում է meduza.io-ն: 

Մելնիկը ժամանել է Նորիլսկի վարժանքներին, որպեսզի ընտրի Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանման վայրը: Նա մահացել է նախարարի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զինիչևը փորձել է փրկել նկարահարող թիմի անդամին, որը սայթաքել է ժայռի եզրին և ընկել ջուրը: Նախարարը «ջուրն է նետվել՝ հարվածելով դուրս ցցված քարին»:

Ալեքսանդր Մելնիկը «Նոր երկիր» (2008) և «Տարածք» (2015) ֆիլմերի ռեժիսորն է: