Սոչիում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է մարդկանց տեղափոխող օդապարիկն ընկնում Սև ծովը (տեսանյութ)

16:41 • 30.09.21

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Սոչիի Լազարևսկի շրջանում օդապարիկն ընկնում Սև ծովը: Տեսանյութն Instagram-ում տեղադրել է «ЧП Сочи» խումբը:

Կադրերում երևում է, որ օդապարիկը, որում մարդիկ կան, դանդաղ ընկղմվում է ջրի մեջ:

ԱԻՆ մարզային վարչության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ափից 100 մետր հեռավորության վրա: Զամբյուղում երեք մարդ է եղել, նրանք տարհանվել են ձկնորսական նավակով: Ոչ ոք չի տուժել:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by ЧП СОЧИ