Արցախը ուրացողը դավաճան է․ Գեղամ Մանուկյանի ելույթն ընդհատեց Ռուբեն Ռուբինյանը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները պատգամավորին հեռացրին ամբիոնի մոտից (տեսանյութ)
Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատամիջոցների առաջ էր ուրացել»,–ասաց նա և նրան ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ կան էթիկայի կանոններ։
«Դուք ինչ–որ մեկին նոր մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անուն տվեք, անուն տվեք»,–կրկնեց Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Մանուկյանը արձագանքեց, որ բառացի կմեջբերի Վիգեն Խաչատրյանի խոսքը։ «Դրանից հետո, պարոն Ռուբինյան, խոսեք»,–ասաց պատգամավորը։
Ռուբեն Ռուբինյանը հարցրեք, թե այսինքն Վիգեն Խաչատյանին դավաճան է համարո՞ւմ։
«Անջատեք Գեղամ Մանուկյանի խոսափողը, զբաղեցրեք Ձեր տեղը։ Խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին պարոն Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից»,–ասաց Ռուբեն Ռուբինյանը, իսկ Գեղամ Մանուկյանը նշեց, որ դրա իրավունքը չունեն։
Փոխխոսնակի կոչից հետո անվտանգության աշխատակիցները մոտեցան ամբիոնի մոտ և ուժով հեռացրեցրին Գեղամ Մանուկյանին։










