Փաստաբան Արմենուհի Առաքելյանը, երեխայի ծնողներն ու կեղծ որդեգիրները փորձել են երեխա վաճառել. գործը դատարանում է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում քննվում է մեկ գործ, որը վերաբերում է երեխայի վաճառքին, մասնակից անձանցից մեկը փաստաբան Արմենուհի Առաքելյանն է:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործով ամբստանյալներ են երեխայի մայրը` ՝Նելլի Մկրտչյանը, որը փորձել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնողին հանձնելու նպատակով վաճառել իր երեխային, տատը՝ Սիրանուշ Ադյանը, Վարդուհի Ղազարյանը, ով փորձել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնելու նպատակով գնել երեխային և Մամիկոն Խաչատրյանը, ով ևս փորձել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնելու նպատակով գնել երեխային:
Այս ամենին օժանդակել է փաստաբան Արմենուհի Առաքելայնը, ով Tert.am-ի՝ գործին առնչվող հարցերին չպատասխանեց, փոխարենն ասաց՝ չզանգել իրեն:
Երեք ամբաստանյալը մեադրվում են ՀՀ ՔՕ 34-168 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, իսկ փաստաբանը` երեխայի վաճառքի փորձին օժանդակելու մեջ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին: Դատական գործը շարունակվում է:










