Բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոսան մահացել է ավիավթարի հետևանքով
Բրազիլացի հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոսան մահացել է թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչի թվիթերյան հաղորդագրությանը, ավիավթարը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում:
Վթարի հետևանքով մահացել են նաև երգչուհու օգնականն ու պրոդյուսերը, ինչպես նաև երկու օդաչուն: Մենդոսան 26 տարեկան էր, երգչուհու տղան մոտ երկու տարեկան է:
Ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Կարանտինգա քաղաք, որտեղ Մենդոսան պետք է հանդես գար համերգով: Օդանավի կործանման պատճառը դեռևս պարզ չէ:










