Համաչափ և նրբագեղ. Մարի Անտուանետի ադամանդյա ապարանջանները վաճառվել են 8,2 մլն դոլարով (լուսանկարներ)

12:48 • 11.11.21

Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին պատկանած զույգ թևնոցներն աճուրդի ժամանակ վաճառվել են 8,2 մլն դոլարի դիմաց՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով նախնական գնահատումը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, վաճառքը երեքշաբթի իրականացրել է Christie's աճուրդի տունը, որն ադամանդյա ապարանջանները նախապես գնահատել էր 2-4 մլն դոլար:

Ինչպես հայտնել է աճուրդի տան ներկայացուցիչը, վաճառքի ընթացքը բավականին ակտիվ է անցել՝ ուղեկցված նաև հեռախոսազանգի միջոցով արվող առաջարկներով աշխարհի տարբեր անկյուններից:

1791 թվականին Մարի Անտուանետը վաճառել է ապարանջանները: Նա դրանք վաճառել է ոչ ֆրանսիացի գնորդի Հեղափոխության ժամանակ: Աճուրդի տան տվյալներով՝ զարդերն ավելի քան երկու դար գտնվել են անհատական թագավորական հավաքածուի կազմում:  

«Արտասովոր ապարանջանները» 140-150 կարատանոց ադամանդներից են կազմված: Ըստ մասնագետների՝ դրանք պատրաստել է ֆրանսիացի թագուհու անձնական ոսկերիչը: Այդ կարծիքին հանգել մասնագետներին թույլ է տվել զարդերի համաչափությունն ու նրբագեղ դիզայնը: