Մոսկվայի քաղաքային դատարանը կասեցրել է Պետրոսյանի դեմ Ստեպանենկոյի բողոքի քննությունը

13:57 • 18.11.21

Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել վերանայել դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի բողոքը Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծվելու գործընթացի շրջանակում համատեղ ունեցվածքի բաժանման հարցով դատավճռի մասին, որը կայացվել է 2021 թվականի հունիսի 10-ին:  

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, դատարանից հայտնել են, որ բողոքի հարցով վարույթը կասեցվել է գործով փորձաքննության նշանակման պատճառով:

«Վերաքննիչ ատյանը որոշում է կայացրել դադարեցնել գործի վարույթը՝ գնահատման փորձաքննություն իրականացնելու համար»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

2018 թվականի նոյեմբերի 16-ին դատարանը պաշտոնապես չեղյալ է հայտարարել Ստեպանենկոյի և Պետրոսյանի ամուսնությունը: Արտիստների ունեցվածքը հավասար կիսվել է երկուսի միջև: Ապահարզանի գործընթացի սկզբում Ստեպանենկոն պահանջում էր գանձել կարողության կեսը, որը գնահատվում է 1.5 մլրդ ռուբլի: