Ստամբուլում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՆԳՆ ներկայացուցիչները

19:17 • 23.11.21

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սեյֆուլլա Ազիմովի հետ։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Հանդիպումը կայացել է Ստամբուլում Ինտերպոլի 89-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։