Pegasus լրտեսական ծրագրից տուժածների թվում հայաստանցիներ կան․ Apple-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ իր օգտատերերին թիրախավորելու համար  

13:29 • 24.11.21

Ամերիկյան Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական տեխնոլոգիական NSO Group-ի, ինչպես նաև դրա ղեկավար ընկերության դեմ:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, տեխնոլոգիական հսկան ցանկանում է պատասխանատվության կանչել NSO Group-ին իր օգտատերերին թիրախավորելու և հետևելու համար, որն իրականացվում է ընկերության Pegasus լրտեսական ծրագրի միջոցով:

Հայտնի է, որ այդ լրտեսական ծրագրից տուժածների թվում առնվազն երկու հայ օգտատեր կա, որոնց հետ Apple-ը կապ է հաստատել նամակագրության միջոցով: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը:

Իր օգտատերերի իրավունքների հետագա խախտումը կանխելու նպատակով՝ Apple-ը մտադիր է հասնել մշտական արգելքի սահմանն ընդդեմ NSO Group-ի, որպեսզի ընկերությունն այլևս չկարողանա օգտվել Apple-ի ծրագրային ապահովումից, ծառայություններից և սարքավորումներից: