Մագդալենա Անդերսոնը 6 օրվա ընթացքում 2-րդ անգամ է ընտրվել Շվեդիայի վարչապետ

19:56 • 29.11.21

Մագդալենա Անդերսոնը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ընտրվել է Շվեդիայի վարչապետ։ Նրա նախորդ պաշտոնավարումն ավարտվել էր ընտրվելուց ընդամենը յոթ ժամ հետո, սակայն երկուշաբթի խորհրդարանում մեկ այլ քվեարկության ժամանակ նա բավականաչափ աջակցություն է ստացել՝ վարչապետի պաշտոնը վերականգնելու համար, գրում է Financial Times-ը:

Անդերսոնը՝ ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների առաջնորդը, Շվեդիայի առաջին կին վարչապետն է։

Մագդալենա Անդերսոնն առաջին անգամ վարչապետ է ընտրվել նոյեմբերի 24-ին, սակայն նա հրաժարական է տվել իր նշանակումից յոթ ժամ անց։ Պատճառը Կանաչների կուսակցության դուրս գալն էր իշխող կոալիցիայից: