Forbes-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը

21:55 • 07.12.21

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը, որն այս տարի գլխավորել է ամերիկացի բարերար Մաքքենզի Սքոթը՝ ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը, որի կարողությունը գնահատվել է 59,3 մլրդ դոլար:

Հրատարակության համաձայն՝ նրա ներդրումը բարեգործության մեջ գնահատվում է ավելի քան 8,5 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը։ Նա դարձել է առաջին կինը, ինչպես նաև առաջին աֆրոամերիկացին, որը ստանձնել է այս պաշտոնը։ 

Վարկանիշի երրորդ տեղում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։ Մինչև 2019 թվականը նա գլխավորել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ Նա երկու դիրքերն էլ գրավեց՝ որպես կանանցից առաջինը։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: