«Մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․
«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական` 17-րդ համագումարում և մաղթում արդյունավետ աշխատանք:
Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների, և մեզ` հանրապետականներիս համար, որ կանգնած ենք եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում ու առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները:
Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին:
Հարգելի´ գործընկերներ,
Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ, լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ:
Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել: Ուստի, առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառն իրականությունը:
- Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և «ռեկորդային» ցուցանիշ է: Իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե փորձեք պատկերացնել աղետի աստիճանը:
Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում:
- Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին:
- Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնացին, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, այլ մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն:
- Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին: Եվ այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց` որպես հետևանք թողելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր: 2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է: Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը` թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը՝ որպես միջազգային նորմ:
Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6.3 տոկոսով:
- Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք:
- Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը, դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր թվային սուվերենությունը խարխլված են:
- Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից:
- Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը: Ո՞վ է մարդը առանց արժանապատվության: Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում: Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով: Երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից:
Կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:
Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով:
Այսօր և այստեղ ուզում եմ ձեզ հետ շատ բաց և շիտակ լինել, եթե կուզեք՝ խոցելիության աստիճանի: Ահա կանգնած եմ ձեր առջև անձնական կորուստների ու հարվածների ցավը չհաղթահարած, բայց գիտակցումով ու պատասխանատվությամբ, որ դեպի անդունդ գլորվող մեր անկախ պետականության ճանապարհի այս հատվածում անկարելի է սեփական ցավով օտարանալը: Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես:
Իմ զինակից ընկերների, այս դահլիճում գտնվող ձեզնից շատերի ծնողների հետ մենք կյանքի ու մահվան մի ամբողջ ճանապարհ ենք անցել, որտեղ մարտի դաշտում զոհված ամեն մի զինվորի հետ մահացել ենք ու պաշտպանած ամեն մի բարձունքի հետ կյանք ստացել:
Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևավորվող թաքուն սպասումն ու ոգևորությունը, թե՝ «Արցախը հանձնենք, լավ կապրենք», քայքայեց ու կործանեց մեր երեսնամյա անկախության հիմքերը: Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը` որպես անկախ պետական միավոր: Եվ սա հասկանալու համար, ցավոք, մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի մի ամբողջ արյունալի պատերազմով՝ սա հասկանալու համար:
Այսօր աշխարհում 85 ազգեր կան, որ 3-ից 30 միլիոն բնակչություն ունեն, լեզու, մշակույթ, կրոն ունեն, բայց պետություն չունեն: Ի՞նչ է, մենք ուզում ենք համալրե՞լ նրանց շարքերը, մոռանա՞լ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր մեր եղբայրների ու քույրերի արյունը:
Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ Հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ: Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր է արձանագրել, որ երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում: Ինչպե՞ս չկարողացանք հստակ բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը: Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում:
Հարգելի´ գործընկերներ,
Այս համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է: Այսօր և այստեղ մենք, որպես քաղաքական ուժ, ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն ենք ազդարարելու, մեր ընտրությունների արդյունքներով հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն: Նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում: Թվում է, թե վերջին երեք տարիներին մենք անցել ենք ամենածանր փորձությունների միջով, բայց ոչ, սիրելի՛ կուսակից ընկերներ, ինքներդ էլ հասկանում եք, որ դրանք անցյալում չեն մնացել. մեզ և մեր երկրին ու ժողովրդին պատուհասած փորձությունները չեն ավարտվել, և մենք, որպես քաղաքական ուժ, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու, առանց վհատվելու պայքարելու երկիրն ու մեր երեխաների ապագան կործանման տանող դավաճան ստահակների դեմ: Այստեղ նստած յուրաքանչյուրդ և այս դահլիճից դուրս գտնվող մեր հազարավոր հանրապետական ընկերները պետք է հարց տան իրենք իրենց և ազնվորեն պատասխանեն` պատրա՞ստ են զոհողությունների: Կուսակցությունում մնալու պայմանը պետք է լինի նրանց պատասխանը`
Այո՛, պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին.
Այո՛, պատրաստ ենք աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում.
Այո՛, պատրաստ ենք մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից.
-Այո՛, պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ադրբեջանը և Թուրքիան շատ են ուզում, որ մնա այս իշխանությունը, ամեն ինչ կանեն, որ մնա․ Րաֆֆի Հովհաննիսյան
18 մետրանոց 250 ավտոբուսը նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Տիգրան Ավինյան
2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 20:37 • 27.05.24 Ադրբեջանը և Թուրքիան շատ են ուզում, որ մնա այս իշխանությունը, ամեն ինչ կանեն, որ մնա․ Րաֆֆի Հովհաննիսյան
- 12:47 • 27.05.24 18 մետրանոց 250 ավտոբուսը նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Տիգրան Ավինյան
- 22:26 • 24.05.24 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
- 22:25 • 24.05.24 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
- 20:46 • 24.05.24 Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:24 • 27/05 Այն, ինչ Փաշինյանին թույլ էր տրվել 2018-ին, նա չի ցանկանում ուրիշին թույլ տալ 2024-ին. Զատուլին «Ինձ թվում է, որ հետագա բոլոր զարգացումները կախված են նախ բողոքողների մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, և երկրորդ՝ նրանից, թե արդյոք իրավապահ մարմիններն ու ծառայությունները կհամաձայնեն հետևել Փաշինյանին, որտեղ էլ նա գնա՝ ցանկանալով դադարեցնել բողոքի ալիքն ու ճնշել...
-
Իրադարձային 18:33 • 27/05 Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Համեմատության համար մասնագետը նշեց՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։
-
Իրադարձային 14:31 • 27/05 Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ Մարզերում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
-
Իրավունք 14:49 • 27/05 Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու դեմ բողոքը Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ։
-
Քաղաքականություն 20:05 • 27/05 Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ: Նրանք նախատեսում են գիշերել Սարդարապատում:
-
Իրադարձային 09:12 • 28/05 Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում, իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների․ Փաշինյանի ուղերձը Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, եւ խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է:
-
Քաղաքականություն 15:24 • 27/05 Այն, ինչ Փաշինյանին թույլ էր տրվել 2018-ին, նա չի ցանկանում ուրիշին թույլ տալ 2024-ին. Զատուլին «Ինձ թվում է, որ հետագա բոլոր զարգացումները կախված են նախ բողոքողների մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, և երկրորդ՝ նրանից, թե արդյոք իրավապահ մարմիններն ու ծառայությունները կհամաձայնեն հետևել Փաշինյանին, որտեղ էլ նա գնա՝ ցանկանալով դադարեցնել բողոքի ալիքն ու ճնշել...
-
Իրադարձային 18:33 • 27/05 Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Համեմատության համար մասնագետը նշեց՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։
-
Իրադարձային 08:46 • 27/05 Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել (տեսանյութեր) Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունենում կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։ Այս պահի դրությամբ կան բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
-
Իրադարձային 14:31 • 27/05 Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ Մարզերում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
-
Իրավունք 14:49 • 27/05 Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու դեմ բողոքը Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ։
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Իրադարձային 19:08 • 26/05 Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, չափազանց մտերիմ եմ եղել իր ընտանիքի հետ, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
-
Իրադարձային 15:08 • 25/05 «Ով իմ հայրենիքից մեկ սմ տա, կյանքով է պատասխան տալու, խոստանում եմ», «Համաձայն եմ»․ կիրանցի-Փաշինյան բանավեճ՝ Կիրանցում Փաշինյանը կրկին քարտեզ ցույց տվեց և ասաց, որ այս սահմանազատումն իրականցնում են իրավական հիմքերով։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ընդամենը 5 հա հող պետք էր պահել։
-
Տնտեսություն 10:35 • 22/05 Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինա
-
Իրավունք 19:19 • 22/05 Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն Աննա Հակոբյանի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է. նախկինում էլ 200 մլն դրամ է նվիրաբերել ու դա կոռուպցիոն ռիսկ է. Ղազարյան Ընդհանրապես, եթե նայենք «Իմ քայլ»-ը հիմնադրամի նվիրատուներին, դա մի մաքուր կոռուպցիոն օջախ է։ 2021 թվին այդ հիմնադրամն ունեցել է ընդամենը 301 հազար դոլարի նվիրատվություն, որից 300 հազարը մեկ հոգի է եղել, այն էլ՝ անանուն»,- ասաց Ղազարյանը։
Քաղաքականություն
-
09:45 • 28.05.24 Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև
Իրավունք
-
22:39 • 27.05.24 Օձուն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա բնակչի դի
Տնտեսություն
-
16:24 • 27.05.24 Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում խնդիրներ չկան. Օվերչուկ
Սպորտ
-
23:28 • 27.05.24 Նադալը պարտվել է Ռոլան Գարոս-2024-ի առաջին շրջանում
-
20:33 • 27.05.24 Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ փուլ
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ժամանց
-
12:57 • 20.05.24 Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել