Դենիել Ռեդքլիֆը պատմել է, թե «Հարի Փոթեր»-ի աստղերից ում է սիրահարված եղել (լուսանկարներ)

21:52 • 29.12.21

Մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ ֆիլմշարի նկարահանումների ժամանակ, երբ դեռահաս էր, սիրահարվել էր խաղընկերներից մեկին՝ Հելենա Բոնհեմ Քարտերին, որը մարմնավորում էր Փոթերի ոխերիմ թշնամի Վոլդեմորտի աջակից Բելատրիքս Լեստրանջին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, չնայած, որ նրանց միջև 23 տարվա տարբերություն է, սակայն դեռահաս Ռեդքլիֆը սիրահարվել էր հասուն կնոջը: Դերասանը խոստովանել է, որ անգամ սիրային երկտող է հղել Քարտերին:

«Ես քեզ սիրում եմ և կցանկանայի տաս տարի ավելի շուտ ծնված լինել, որպեսզի գոնե հնարավորություն ունենայի»,-2011-ին իր սիրային երկտողում գրել է դերասանը:

Daniel Radcliffe Reveals Secret Crush On 'Harry Potter' Co-Star Helena  Bonham Carter | ETCanada.comDaniel Radcliffe reveals secret crush on Harry Potter co-star Helena Bonham  Carter | Daily Mail OnlineDaniel Radcliffe Reveals He Had A Major Crush On Older Harry Potter Co-Star