Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ կհրապարակեմ․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։
-Կազանյան փաստաթղթի մասին մենք դեռ խոսելու ենք, և ես որոշ դրվագներ եմ հիշատակելու նաև Ձեր նախկինում տված հարցազրույցներից մեկից, որում Դուք մանրամասնում եք այդ փաստաթղթի բովանդակությունը և վարչապետի մի ասուլիսից, որտեղ նա խոսում է Ձեր թողած բանակցային ժառանգության մասին ու ընթերցում է Կազանյան փաստաթղթի պարբերությունները: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ մեկ այլ դրվագ, պարո՛ն նախագահ:
Դուք վստահաբար հիշում եք, որ մինչև պատերազմը վարչապետը շարունակաբար խոսել է Մադրիդյան սկզբունքների ընկալումներից հայկական և ադրբեջանական կողմում, և շարունակաբար մատնանշել է ընկալման տարբերությունները` ասելով, որ Ալիևը և պաշտոնական Երևանը տրամագծորեն տարբեր կերպ են մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները: 2019 թվականի ապրիլի 7-ին Երկրապահ կամավորների միության 12-րդ արտահերթ համագումարում նա Վիեննայում Ալիևի հետ հանդիպումից երկու շաբաթ անց խոսում է Մադրիդյան սկզբունքների ընկալումներից:
Ես առաջարկում եմ նախ վերհիշել այդ դրվագը և այնուհետև շարունակել մեր զրույցը:
Ստացվում է, որ առաջին անգամ պաշտոնական Երևանը խոսում է այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները կարող են մեզ համար նաև անընդունելի լինել՝ կախված նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում ադրբեջանական կողմը, մենք կդիտարկենք՝ դրանք ընդունելի են, թե ոչ: Պետք է հիշենք նաև առնվազն 2009 թվականից սկսած համանախագահ երկրների համանախագահների մի քանի հայտարարություններ՝ սկսած Լ’Աքվիլայից, որտեղ մեզ համար` հանրության համար, գաղտնա զերծվեցին սկզբունքներն ու տարրերը: Այսինքն՝ պաշտոնապես մեզ տեղեկացրեցին, թե մեր երկրների առաջնորդներն ինչի շուրջ են բանակցում: Սկզբունքներն ու տարրերը մենք գիտենք, պարո՛ն նախագահ, բայց վարչապետն ասում է, որ մեկնաբանությունները խիստ տարբեր են: Այսինքն՝ մի բան է ասում Երևանը, մի բան է ասում Բաքուն: Միգուցե դա՞ է եղել պատճառը, որ նա պաշտոնապես, ամենաբարձր մակարդակով կասկածի տակ է դրել Մադրիդյան սկզբունքների կիրառականությունն առհասարակ: Միգուցե արժե՞ր գնալ այդ քայլին և ցույց տալ, որ Երևանը չի կարող բանակցել սկզբունքների շուրջ, որոնք Բաքվում տրամագծորեն այլ ձևով են մեկնաբանում:
-Բայց կա՞ր մեկը, ով հավատում էր, որ հայկական կողմի և ադրբեջանական կողմի կարծիքները պետք է համընկնեն: Այսինքն՝ ինքն այդպե՞ս էր մտածում: Եվ հենց այս ելույթը վկայում է այն մասին, որ գոնե առնվազն մինչ այս ելույթն այս մարդը չէր տիրապետում, չէր հասկանում թե ինչ է կատարվում, որովհետև բանակցությունների գնում ես ոչ թե, այսպես ասեմ՝ կա՛մ բանակցողներից, կա՛մ միջնորդներից բացատրություններ պահանջես, այլ բանակցությունների գնում ես քո տեսլականն իրականացնելու. ինչ ես դու ուզում այդ բանակցություններից` դա պետք է ասես, և ոչ թե պետք է գնաս ասես, որ ձեր առաջարկածն այս ի՞նչ է: Առաջարկածը շատ հստակ է` ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա` չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն, կներեք, ես չեմ ասում չի կարող լինել, այդպիսի բան իրենք չեն ասել, բայց դա ենթադրվում էր, որ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, որ որոշումն ինչպիսին պետք է լիներ: Ասում էր, որ այդ խնդիրն ուժային կերպով չի կարելի լուծել և ասում էր, որ գալու ենք խաղաղապահներով և այլն մինչև հասունանաք, մինչև հանրաքվե: Շատ պարզ էր: Այլևս ի՞նչ բացատրության կարիք կար: Ի՞նչ պետք է բացատրվեր: Այսինքն՝ ես գնացել եմ Կազան, որպեսզի բացատրություններ պահանջեմ Ալիևից: Ես գնացել եմ Կազան, որպեսզի համանախագահներին հարցնեմ՝ այս ի՞նչ է ընդհանրապես ձեր առաջարկածը: Ո՞նց կարելի է այդպիսի մոտեցում ցուցաբերել: Ո՞նց էլի: Ես չեմ հասկանում:
-Դե հստակություն է ակնկալում, պարո՛ն նախագահ:
-Մի տեսակ էլ՝ ոնց որ «մուննաթ» է գալիս համանախագահների վրա. այս ի՞նչ եք առաջարկել, է՞. եթե մի բան էլ մեզ ձեռնտու չի, նոր բան առաջարկեք:
-Դե նոր բան առաջարկվեց 2019 թվականին:
-Ամբողջ խնդիրը նրանում է, որ, այո, Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր:
-Դա խաղաղության պայմանագի՞րն էր լինելու:
-Դա Արցախի խնդրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր էր:
-Երկու կողմերի միջև կնքվա՞ծ:
-Այո: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ: Շատ հստակ գրված էր:
-Իսկ ո՞ր պահից էր վերականգնվելու Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը:
-Հենց պայմանագրի շուրջ բանկցությունները սկսելուց:
-Հա, պետք է մասնակցե՞ր Արցախի ներկայացուցիչը:
-Անպայման պետք է մասնակցեր:
-Սա շատ կարևոր դրվագ է:
-Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է, այդ թվում՝ նաև այս մարդու կողմից աղետ համարվող փաստաթղթում: Այդ փաստաթղթերը, իհարկե, ես հիմա դժվարանում եմ հրապարակել, ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել: Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ թույլատվություն ստանալու ինչ-որ չափով հրապարակելու:
-Իր կողմից հրապարակվել է, պարո՛ն նախագահ, 2020 թվականի հունվարին Կապանում նա հրապարակել է այդ փաստաթուղթը:
-Ոչ, ինքը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, և ինքը ոչ թե Կապանում է հրապարակել, այլ իրենք արտահոսք են տվել, կայքերից մեկում դա տպվել է, ու Կապանում նա դա ընթերցել է: Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին ոչ թե 2016 թվականին, այլ 2018 թվականին, եթե չեմ սխալվում հունվարին, թե փետրվարին: Այսինքն՝ նույնիսկ եթե սա խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եղել:
-Խոսքը Կրակովում 2018 թվականին արտգործնախարարների հանդիպման մասին է:
-Այո, հենց դրա մասին է: Ինչի համար, իհարկե, իրենք կշտամբանք ստացան, որովհետև պետք էր պահպանել կոնֆիդենցիալությունը, դա բանակցող կողմերի պարտավորությունն է:
Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքն ասում է՝ դե եթե փաստաթղթեր կան թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիքը փոխեն մեր մասին, կշտամբեն մեզ, ասեն՝ ինչո՞ւ եք հրապարակել:
-Դե հիմա բանակցողը Դուք չեք, պարոն նախագահ, միգուցե և այդ գայթակղությունը Ձեզ թո՞ւյլ տայիք:
-Բայց ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր. ընդ որում, վստահելի գործընկեր: Բայց արժե, արդյո՞ք, հիմա գնալ դրան և հրապարակել:
Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր:
-Դուք չեք գնա՞ այդ մեծ գայթակղությանը:
-Հատկապես, որ իմ կողմից մեղադրանքներ չի հնչեցվում: Իր կողմից է, չէ՞, մեղադրանքներ հնչեցվում: Ինքն է պարտավոր ապացուցել, և ոչ թե՝ ես:
-Եթե կա դրա կարիքը, պետք է ցույց տալ՝ մանիպուլյացիաներն էլ կկանխվեին:
-Նախ, մանիպուլյացիաները չեն կանխվելու: Այս մարդկանց գործելաոճն է մանիպուլյացիան: Չեն կանխվելու: Երկրորդ, իհարկե, շատ-շատերին հնարավորություն կտա ծանոթանալ և կարծիք կազմել, բայց Մինսկի խումբը չի վերացել` անկախ այն բանից՝ սա է բանակցում նրանց հետ, վաղը մեկ ուրիշն է բանակցելու: Դա մի այսպես երկրորդական կառույց չէ, մենք գործ ունենք, ուզում եմ հիշեցնել, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ: Եթե մենք ամբողջովին վստահությունը կորցնենք, ապա դրանից ի՞նչ ենք շահելու: Եթե մարդիկ կասկածում են, ուրեմն թող հետևեն համանախագահների հայտարարություններին: Սրանք քանի անգամ փորձեցին սխալ մեկնաբանել համանախագահողների առաջարկությունները: Անմիջապես արձագանքեցին: Մի քանի անգամ արձագանքեցին: Արդյո՞ք դա բավարար չէ, որպեսզի կասկածող մարդիկ հասկանան՝ որն է ճշմարտությունը, իսկ որն է փորձը`արդարացնելու սեփական ձախողումները:
-Պարո՛ն նախագահ, ամփոփելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թեման` ես դարձյալ վերահասցեագրելով այս հարցը, պետք է խնդրեմ, որ պարզաբանում տաք և մեկընդմիշտ փակենք այս թեման: Վարչապետի հիմնական պնդումներից մեկն այն է, որ մեր բանակցային մեծագույն ձախողումներից մեկը եղել է 2016 թվականին համաձայնելը, որ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է տրվում փաստացի մանդատ զբաղվելու այս հարցով կամ համապարփակ կարգավորումը պատվիրակվում է նրան: Դուք վստահեցնում եք, որ ամբողջապես Հայաստանի շահերից է բխել այդ երեք զուգահեռ ֆորմատներից մեկը դիտարկել իբրև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև:
-Ես ուզում եմ, որպեսզի հստակ լինի: Նախ, չէր կարող լինել փաստաթուղթ, որը ամբողջապես բխեր Հայաստանի շահերից: Հայաստանի շահերից կբխեր, որ այդ ամբողջ անվտանգության գոտու տարածքները, չգիտեմ՝ դեռ մի բան էլ ավելի, Հայաստանինը լինեին: Այսինքն՝ այդպես չի կարելի ձևակերպել:
-Բնականաբար, բայց ոչ էլ Ադրբեջանինը:
-Ադրբեջանին`բացարձակապես: Ձևակերպումը հետևյալն է, որ եթե այդ առաջարկությունները կողմերն ընդունեին և լիներ ՄԱԿ-ի անվտնգության խորհրդի բանաձև, որին նախորդելու էին, ինչպես ասացի, մեր և Ադրբեջանի հռչակագիրն ու համանախագահների հայտարարությունները, ապա դա մեզ հնարավորություն էր տալու խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` չանցնելով մեզ համար մշտական կարմիր գծերը:
-Որտեղ առաջին քայլից մինչև վերջինը պետք է փաթեթային տարբերակո՞վ լուծվեր:
-Այո: Եվ ուզում եմ երկրորդ բանն էլ ասել: Ուզում եմ շատ հստակ ասել, թեև Կազանում չի ստորագրվել կամ չի ընդունվել այդ հռչակագիրը: Դա վերջին փաստաթուղթն էր, որ կոչվում էր աշխատանքային փաստաթուղթ, իսկ ես ասել եմ ու էլի կրկնեմ, որ աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է և հետո կա՛մ ստորագրվում է, կա՛մ չի ստորագրվում և գնում է ԵԱՀԿ դեպոզիտարիա: Դա եղել է վերջինը: Սա մի հանգամանք:
Երկրորդ՝ Կազանյան բանակցություններից հետո, Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն հիմնական այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում, որովհետև Կազանյան փաստաթուղթը ծնունդ է Մադրիդյան սկզբունքների: Իհարկե, որոշ հարցերում ճշտված, ուղղված և այլն: Չի եղել այդպիսի փաստաթուղթ: Այդ թվում այդ երեք փաստաթղթերի փաթեթը չի դարձել աշխատանքային փաստաթուղթ և չի գնացել ԵԱՀԿ դեպոզիտարիա, որովհետև Ադրբեջանը չի ընդունել դրանք: Թեև ես այդպես պաշտպանում եմ, մենք էլ համաձայնություն չենք տվել: Այսինքն՝ դեմ չենք եղել և համաձայնություն չենք տվել: Եվ, ընդհանրապես, Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել և կարծիք էլ չենք հայտնել: Մենք ասել ենք հետևյալը՝ քանի որ ձեր կողմից հավանության արժանացած Կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա եթե ինչ-որ փոփոխություններ ունեք, խնդրում ենք, համաձայնեցրեք Ադրբեջանի հետ, և եթե ադրբեջանցիները համաձայնեն ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք, մենք այն ժամանակ կպատասխանենք:
-Այդ համաձայնությունները չե՞ն կայացել:
-Այո, բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում