Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը աշխատանքի է անցել Վազգեն Սարգսյանի եղբոր փեսայի մոտ

17:21 • 27.02.22

2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ Փաշինյանի կողքին հայտնված Նաիրի Սարգսյանը, որը շուրջ 4 տարի վարչապետի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում,  տարեսզկբին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և այժմ նոր աշխատանք ունի:

 Tert.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին օգնականը, ով նաև ՔՊ-ական «շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, աշխատանքի է անցել գործարար Գրիգոր- Տեր Ղազարյանի մոտ, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, և հատկապես Մերձավոր Արևելքում, իհարկե հայտի է նաև քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ իր կապերով:

Նաիրի Սարգսյանն արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ և այնտեղ հանգիստը լուսաբանել Տիկ-տոկ ցանցում: