Իրավիճակը չափազանց բարդ է, մեզ նոր ցեղասպանություն է սպասվում. Սեյրան Օհանյան

17:03 • 03.04.22

Այսօրվա իրավիճակը շատ բարդ է և այսօրվա իշխանությունների առկայության պարագայում մենք Հայաստանն ու Արցախը տանում ենք ինքնիշխանության գահավիժում։

Այս մասին ապրիլի 5-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ընթացքում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեզ համար ցավ է, որ պատերազմում չկարողացանք հասնել հաջողության. երկրի ամբողջ ներուժը չմոբիլիզացվեց` Արցախն ու ՀՀ-ն պաշտպանելու համար: Ցավ է, որ պարտությունների շարունակություն գոյություն ունի. հակառակորդը շարունակում է ճնշումները»,- հավելել է նա: 

Նա նշել է, որ մեզ նոր ցեղասպանություն է սպասվում, ուստի պարտավոր ենք ներկա լինել հանրահավաքին, որպեսզի առաջ քաշենք մեր պայմանները: 

 

 

Իրավիճակը չափազանց բարդ է, մեզ նոր ցեղասպանություն է սպասվում. Սեյրան Օհանյան