Էրդողանի խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղար Նուլանդը քննարկել են Հայաստանին առնչվող հարցեր

09:35 • 05.04.22

Անկարայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի միջև։

Մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում կայացած հանդիպման ժամանակ Քալընը և Նուլանդը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը,  Սիրիային, Ադրբեջանին, Հայաստանին և Իսրայելին առնչվող հարցեր, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։