Ֆրանսիայի հրապարակում դրված Արցախի դրոշի սպիտակ գույնը «Սասնա ծռերը» ներկել են ի նշան միացման, ընդդիմադիրներն ասում են՝ պղծել են դրոշը

15:44 • 08.04.22

Այսօր մի խումբ անձիք, ովքեր մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ են,  Ֆրանսիայի հրապարակում պղծել են Արցախի Հանրապետության պետական դրոշը` ներկելով դրոշի սպիտակ հատվածը։

Դրոշը Ֆրանսիայի հրապարակում բարձրացվել էր ապրիլի 5-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Դեպքից մի քանի ժամ անց մի խումբ երիտասարդների և ՀՅԴ անդամների կողմից դրոշը կրկին վերականգվել և բարձրացվել է Ֆրանսիայի հրապարակում։

«Սասնա ծռերը» այս առնչույամբ պարզաբանում են տարածել, նշելով․ « Որոշ քաղաքական ուժեր իրենց միջոցառման ավարտին Օպերայում՝ Ֆրանսիայի հրապարակում, բարձրացրել էին Արցախը Մայր հայրենիքից բաժանող, զատող դրոշ և համարել այն ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի: Այսօր՝ վաղ առավոտյան, մեր հայրենակիցները պատասխան ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը»։

Ընդդիադիրներն այն համարել էլ դրոշի պղծում։

Ավելի ուշ ՀՅԴ–ական երիտասարդները Ֆրանսիայի հրապարակում Արցախի նոր դրոշ են դրել։ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․«Արցախի Հանրապետության դրոշը վերականգնվեց... միաժամանակ նորը ծածանվեց նաեւ Վանաձորի Արցախ պուրակում...»։

Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի  352 հոդվածը սահմանում է․

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։