Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի 75%-ը, պատերազմից ի վեր էլ հողօգտագործողների գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտում է թշնամին․ նախարար
Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ:
–Արցախում մեկնարկե՞լ են արդյոք գարնանացանի աշխատանքները: Եթե այո, ապա ի՞նչ փուլում են, ի՞նչ է արվում:
–Հանրապետությունում 2022 թվականի բերքի տակ նախատեսվող գարնանացանի համար հողի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս անցած տարվա դեկտեմբերից և շարունակվում են առ այսօր:
Գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով Արցախի կառավարության կողմից հաստատվել է «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է.
1) գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում և լրավճարի տրամադրում (նվազագույնը 0,5 հեկտար մակերեսով հողատարածքում գարնանացան մշակաբույսերից եգիպտացորենի, արևածաղկի, հնդկացորենի և կտավատի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին տրամադրվում է՝ 1 հեկտարի դիմաց սահմանված համապատասխան քանակությամբ սերմ՝ սերմի արժեքի 80 տոկոսի չափով սուբսիդավորմամբ: Հատկանշական է, որ կորնգանի և առվույտի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ծրագրով նախատեսվում է տրամադրել 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի 100 տոկոսի չափով սուբսիդավորմամբ (նախկին 80 տոկոսի փոխարեն)),
2) բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում (բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է 1 հեկտարի դիմաց՝ 200 000 դրամ միանվագ գումար),
3) սիլոսի համար եգիպտացորենի և ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում (սիլոսի համար եգիպտացորենի մշակությունից ստացված բերքի իրացման դեպքում տրամադրվում է լրավճար՝ 1 կիլոգրամի դիմաց 10 դրամ գումարի չափով, իսկ ծխախոտից ստացված բերքի իրացման դեպքում՝ 1 կիլոգրամի դիմաց 20 դրամ գումարի չափով):
–Ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների ֆոնին գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու գործում:
–2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի հողօգտագործողները առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ կապված ցանկացած տեսակի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտման հետ: Ինչպես գիտենք, եղել է նույնիսկ սեփական այգին տրակտորով մշակող անձի սպանության դեպք:
Նման դեպքերի բացառումը վերապահված է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբին. վերջիններս տեղեկացվում են արձանագրված ցանկացած դեպքի կամ սպասվող սադրանքների մասին և ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ թշնամուն սանձելու ուղղությամբ:
–Հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով բնակիչները կորցրել են վարելահողերը, սպասվու՞մ է արդյոք տեղական արտադրանքի դեֆիցիտ: Նման խնդրի դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու:
–Արցախի Հանրապետությունը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Այս փաստն, իհարկե, չէր կարող բացասաբար չանդրադառնալ հացահատիկի արտադրության ցուցանիշների վրա: Գումարած դրան, անցած գյուղատնտեսական տարին եղել է բավականին չորային, ինչը ևս բացասաբար է անդրադարձել բերքատվության վրա:
2022 թվականի բերքի տակ կատարված աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը խոստանում են ապահովել նախորդ տարվանից առավել գոհացուցիչ արդյունքներ՝ հաշվի առնելով տեղումներն ու առավել ճշգրիտ մշակությունը:
Սակայն այս ամենը դեռևս չի նշանակում, որ Արցախը կարող է համարվել հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ երկիր. այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է գործադրել շատ ջանքեր՝ նախևառաջ սահմանամերձ տարածքներում անվտանգության լիարժեք ապահովման, կուլտուրաների մշակությունն ագրոտեխնիկական կանոններին համապատասխան իրականացնելու ուղղությամբ: Պակաս կարևոր չէ նաև բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայությունը: Նշված բոլոր պայմանների առկայության պարագայում հնարավոր է աստիճանաբար հասնել ինքնաբավության:
Հատկանշական է, որ հանրապետությունում աշխատանքներ են տարվում նոր տարածքների բարելավման և նպատակային օգտագործման ուղղությամբ, ինչն իր հերթին կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի ավելացմանը:
–Ո՞ր փուլում է արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացը: Քանի՞ շահառու է արդեն օգտվել և ինչ ձևաչափով է տրամադրվել աջակցությունը:
–Պետք է նշեմ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բնակչությանը պատճառված գույքային վնասների դիմաց աջակցության տրամադրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է հատուկ մարմին՝ «Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտե», որը և զբաղվում է Ձեր նշած հարցերի լուծմամբ:
Կարող եմ նշել, որ գյուղատնտեսական գույքի կորուստների դիմաց որոշակի անձինք արդեն ստացել են աջակցություն, այժմ աշխատանքներ են տարվում կորուսյալ գույքի վերաբերյալ տվյալներում անճշտությունների վերացման ուղղությամբ:
–Մարտ ամսին Արցախում գրանցված աննախադեպ տեղումների հետևանքով տուժե՞լ են արդյոք անասնագոմերն ու ջերմոցային տնտեսությունները: Արդեն հայտնի՞ է վնասի չափը:
–Այո, հանրապետության տարբեր համայնքներում տեղացած առատ ձյան պատճառով գրանցվել են թե՛ անասնագոմերի, թե՛ ջերմոցային տնտեսությունների մասնակի կամ լրիվությամբ փլուզման դեպքեր: Նախարարության համապատասխան մասնագետները արդեն եղել են որոշ տեղերում և փորձել են ցուցաբերել համապատասխան մասնագիտական խորհրդատվություն՝ բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ:
Վնասների չափերը դեռևս վերջնական չեն ճշտվել:
–Ներկայում ինչպիսի՞ աջակցության ծրագրեր են գործում գյուղատնտեսության տարբեր ճյուղերում:
–Արցախի կառավարութան կողմից առայսօր հաստատվել են Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման, Այգեգործության զարգացման, Ջերմատնային տնտեսությունների զարգացման, Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, Անասնապահության զարգացման խթանման, Արցախի Հանրապետությունում արտադրված կաթի դիմաց լրավճարի տրամադրման ծրագրերը:
Նշվածներից մեր տնտեսավարողների համար նորույթ է միայն վերջին ծրագիրը, համաձայն որի Արցախի Հանրապետությունում արտադրված կաթի դիմաց տրամադրվում է լրավճար՝ մեկ կիլոգրամի դիմաց՝ կենդանիների մսուրային պահվածքի դեպքում 50 (հիսուն), իսկ մսուրաարոտային պահվածքի դեպքում 35 (երեսունհինգ) դրամ գումարի չափով:
Մնացած բոլոր ծրագրերը նախկինում արդեն գործել են, այժմ փոփոխվել են որոշ պայմաններ:
Այգեգործության զարգացման ծրագրով նախատեսվում է նվազագույնը 0,5 հեկտար (մեկ ամբողջական հողատարածքում), իսկ առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում այգի հիմնադրելու դեպքում տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորում՝ մեկ տնկիի դիմաց առավելագույնը 1 000 դրամ: Նույն ծրագրով սահմանվել է նվազագույնը 0,5 (մեկ ամբողջական հողատարածքում) և առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում հիմնադրված այգիներում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դիմաց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ հենասյունային մշակությամբ հիմնադրված յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 3 000 000 դրամ, առանց հենասյուն հիմնադրված և (կամ) հենասյունային մշակությամբ նոր հիմնադրվող յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 6 000 000 դրամ:
Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրով նախատեսվում է ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 6 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 ՀՀ դրամ), իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 3 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) տրամադրում: Միջոցառումից օգտվելու համար պարտադիր պայման է հանդիսանում մեկ ամբողջական ջերմատնային տնտեսության մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը:
Արցախում նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում միջոցառմամբ նախատեսվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի դիմաց 8 000 դրամ աջակցության տրամադրում, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց 22 000 դրամ աջակցության տրամադրում:
Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտի քանակությամբ տոհմային կենդանիներ, որոնց համար սահմանվում է սուբսիդավորում արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան՝ 700 000 դրամ՝ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկով, 50 000 դրամ՝ մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու հաշվարկով, 200 000 դրամ՝ մեկ գլուխ խոզի հաշվարկով, 5 000 դրամ՝ մեկ թև հավի հաշվարկով, 15 000 դրամ՝ մեկ թև հնդկահավի հաշվարկով, 15 000 դրամ՝ մեկ գլուխ ճագարի հաշվարկով, 35 000 դրամ՝ մեկ մայր մեղուի հաշվարկով:
Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա է ձեռքբերվելիք տոհմային կենդանու արժեքի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը հայտատուն վճարում է միանվագ ընկերություններին առուվաճառքի պայմանագրերը կնքելու պահին:
Անասնապահության զարգացման խթանման ծրագրով նախատեսվում է Անասնաշենքերի էլեկտրաֆիկացում՝էլեկտրագծերով. արևային էներգիայով, ենթակայանների ձեռքբերում և տեղադրում:
Անասնաշենքերի ջրաֆիկացում՝ ակունքի կառուցում, վերակառուցում. ջրագծերի անցկացում. նովերի, ջրի տարողությունների կառուցում և կամ տեղադրում:
Միջոցառումները կիրականացվեն այն շահառուների համար, ովքեր տիրապետում կամ պարտավորվում են պահելու տասը և ավելի պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանիներ: Պետական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով առավելագույնը 70 000 դրամի չափով, որից 90 տոկոսը՝ պետական միջոցներով անհատույց, իսկ 10 տոկոսը՝ հայտատուն սեփական միջոցներով վճարում է շինարարություն իրականացնող ընկերությանը:
Նշված բոլոր աջակցության ծրագրերը կոչված են խթանելու Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացումը՝ ոգեշնչելով մեր տնտեսավարողներին շարունակել արարել սեփական հայրենի հողում՝ արժանապատվորեն դիմակայելով արտաքին խոչընդոտներին ու մարտահրավերներին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 15:54 • 18/04 Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն և նրանց ճանապարհին մնացել է ՀՀ-ն իր ընտրած իշխանությամբ. Հովիկ Աղազարյան Ավելի վաղ հայտնի է դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»