Բաքվում Հեյդար Ալիևի հուշարձանի հեղինակը հնարավոր է`քանդակի Գագիկ Ծառուկյանի պատվիրած Քրիստոսի արձանը (լուսանկար, տեսանյութ)

18:15 • 15.04.22

Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել քանդակագործ Սալավաթ Շչերբակովին, ում ներկայացրել է Քրիստոսի 33-մետրանոց արձանի իր գաղափարը։

Շչերբակովը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել իր տարբերակը։ 

«Սա շատ հզոր մտահաղացում է, աշխարհին հոգևոր վերելք է պետք: Մեծ պատիվ է մասնակցել այս մեգանախագծին»,- ասել է քանդակագործը:

Նա կլինի 22-րդ հեղինակը, ում նախագիծը ևս կդրվի քննարկման:

Tert.am-ը նկատեց, որ  Սալավաթ Շչերբակովը նաև Հեյդար Ալիևի՝ Բաքվում գտնվող արձանի հեղինակն է: Արձանի լուսանկարը՝ ստորև.