Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

13:58 • 20.04.22

Ապրիլի 20-ին Բաքվում, ընդլայնված կազմով հանդիպումից հետո, տեղի է ունեցել ադրբեջանա-ղրղզական փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ։ 

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ երկրների ղեկավարներն Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: