Մենք պատրաստ ենք կիսել ձեր հոգսերը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

10:47 • 20.04.22

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի  կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային լեզուն ու մշակութային ավանդույթները:

Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:

Մալաքե Թաուսը իր հետ բերում է  նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:

 

Մենք պատրաստ ենք կիսել ձեր հոգսերը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ