Վանեցյանը պետք է ապացուցի, որ շարժումն ուղղորդված չէ Ռուսաստանից և հիմնավորի իր ինքնիշխանության աստիճանը․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)

20:01 • 21.04.22

Ցանկացած անգաղափար, անօրակարգ գործընթաց վերջնարդյունքում տապալվելու է, ընդդիմության այսօրվա գործընթացն այդպիսին է։ Ազատության հրապարակում հավաքվածները չեն ներկայացնում այլընտրանքային ծրագիր։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը․

«Թող Վանեցյանը ուղիղ պատասխանի մի քանի հարցի․ արդյո՞ք պատռելու և աղբն են նետելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պատերազմ են հայտարարելու ՌԴ-ին, ճանաչելու են Արցախի անկախությունը։ Վանեցյանը հավակնություն է դրսևորում, թող տղամարդավարի պատասխանի, թե ինչով է իր թիմի քաղաքական դիրքորոշումը տարբերվում  Փաշինյանի քաղաքական դիրքորոշումից»,- նշել է Նորիկյանը։

Նա չի բացառել, որ շարժումն ուղղորդված է դրսից, օրինակ Ռուսաստանից, և պահանջել է, որ Արթուր Վանեցյանը հակառակն ապացուցի ու հիմնավորի իր ինքնիշխանությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Վանեցյանը պետք է ապացուցի, որ շարժումն ուղղորդված չէ Ռուսաստանից և հիմնավորի իր ինքնիշխանության աստիճանը․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)