Ընդդիմության երթերն ավարտվեցին Ֆրանսիայի հրապարակում հավաքով․ վաղը ակցիաները շարունակվելու են (տեսանյութ)

18:50 • 26.04.22

20:35

«Դիմադրություն» շարժման և Արթուր Վանեցյանի առաջնորդած երթերի մասնակիցները համախմբվել են և երթն իրականացնում են միասին:

Նրանք հեռախոսների լապտերները միացրած շրջում են Երևանի կենտրոնով ու վանկարկում «Հայաստան», «Պայքար», «Միացում»։

20:20

Ընդդիմության երթն այս պահին շարժվում է դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ հանրահավաք են անցկացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Դեպի գլխավոր դատախազություն են շարժվում նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած զուգահեռ երթի մասնակիցները։