«Դավաճաններ, դո՛ւրս եկեք»․ Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքից հետո ԱՄՆ–ում հայերն ակցիա են իրականացել դեսպանատան դիմաց (տեսանյութ)

10:57 • 04.05.22

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։

 Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։

 Երիտասարդները պահանջում էին տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։

 Հիշեցնենք, որ տեղեկանալով Արարատ Միրզոյանի այցի մասին, երիտասարդները  դեսպանատուն փշոտ, սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել։

 Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։ Նա հանդիպումներ է ունեցել  ունեցել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։