«Դիմադրության» շարժման երթը Երևանի փողոցներով և հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։
Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ «Աողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։
Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին երթը։
Դրանից հետո ակցիայի մասնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ համահայկական ֆլեշ-մոբ իրականացվեց, որին հաջորդեց հանրահավաքը։










