Ասել եմ՝ Նիկոլ, հերիք է սուտ խոսես. Գեղամ Մանուկյանը պատասխանեց, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

17:35 • 04.05.22

 

 

Չէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային   բանավեճում տակ է տալու:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ դահլիճը լքելուց հետո։

«Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանակցային պրոցեսին, որին Արմեն Ռուստամյանը արձագանքեց: Ասել եմ, որ Նիկոլ հերիք է սուտ խոսաս, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլևս ոչ մի բան չկա: Սա Անգլիայի պառլամենտը չէ, որտեղ դժգոհ են վարչապետից, մեզ մոտ կորուստն ու խորտակումը եղել է այնքան ցայտուն է և ողբերգական, որ կա մեկ հանգուցալուծում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

 

 

Ասել եմ՝ Նիկոլ, հերիք է սուտ խոսես. Գեղամ Մանուկյանը պատասխանեց, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը